Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Ինչո՞ւ Ալիեւը չգնաց իր համար ամենացանկալիին` Արցախի վերջնական հայաթափմանը

Միջազգային

Եվ այս­պես, Ար­ցա­խում ու­նենք այն, ինչ ու­նենք: Եվ ա­սել, որ դա սպա­սե­լի վեր­ջա­բան չէր, միամ­տութ­յուն կլի­ներ: Հի­մա նի­կո­լա­կան զանգ­վա­ծը փոր­ձում է մեկ թեզ տա­րա­ծել՝ Ա­րա­յի­կին հա­նե­ցին, բա­կո­յա­կան­նե­րը խլե­ցին իշ­խա­նութ­յու­նը, եւ ե­ղավ սա: Իսկ Ա­րա­յի­կը, ա­վե­լի ճիշտ՝ Նի­կոլն այս­տե­ղից ի՞նչ էր ա­ռա­ջար­կում. գ­նա­ցեք Եվ­լախ՝ բա­նակ­ցե­լու: Արդ­յուն­քը նույնն է, եւ մեծ հարց է՝ պա­տե­րազ­մե­լով Եվ­լախ գնա՞լն է ա­վե­լի ձեռն­տու, թե՞ ոչ­խա­րի պես գնա­լը…

ԻՆՏՐԻԳԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է

Ար­ցա­խի վեր­ջի սկիզ­բը, իհարկե, դրվեց այն պա­հին, երբ նաեւ ար­ցախ­յան հա­մա­ձայ­նութ­յամբ Նի­կո­լը 2020թ.­–ի կե­սե­րին վերջ­նա­կա­նա­պես մեր­ժեց «5+2» սցե­նա­րը, եւ դրա­նով ան­հույս պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րութ­յուն բա­ցեց: Վեր­ջի երկ­րորդ էա­կան քայ­լը դար­ձավ Պ­րա­հա­յում Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յու­նը՝ «Ար­ցախն Ադր­բե­ջան է, եւ՝ վերջ» մո­տե­ցու­մով: Բայց ան­գամ այս­քա­նից հե­տո էր ակն­հայտ, որ Ար­ցա­խը դեռ այ­լընտ­րանք ու­նի. պետք էր ըն­դա­մե­նը պաշ­տո­նա­պես Ռու­սաս­տա­նին խնդրել՝ Ար­ցա­խը վերց­նել պրո­տեկ­տո­րա­տի տակ: Բայց ո՛չ Ա­րա­յի­կը եւ ո՛չ­ էլ նրան փո­խա­րին­ման ե­կածն այդ քայ­լը չա­րե­ցին, թեեւ նման ազ­դակ­ներ քա­նիցս նաեւ Մոսկ­վա­յից էին ստա­ցել՝ թե այլապես խա­ղա­ղա­պահ­նե­րը գոր­ծե­լու հիմք պար­զա­պես չու­նեն:

­Բայց այս­տեղ մեկ պահ եւս կա, ո­րը չնկա­տել չենք կա­րող: Այս մե­կօր­յա պա­տե­րազ­մում Ա­լիե­ւի հա­մար ա­մե­նա­ձեռն­տու տար­բե­րա­կը, ի­հար­կե, Եվ­լա­խում, Շուշիում արցախցիների հետ, այն էլ` ռուսների մասնակցությամբ ինչ­–որ հան­դի­պում­նե­րի շարք սկսե­լը չէր: Ա­լիե­ւի հա­մար շատ ա­վե­լի շա­հե­կան կա­րող էր լի­նել Բաք­վի ա­ռաջ քա­շած նախ­նա­կան տար­բե­րա­կը. մի­ջանցք են թող­նում, եւ ար­ցա­խա­հա­յութ­յու­նը հե­ռա­նում է: Դա շատ հեշտ էր ա­նել. կ­բա­ցեին մի­ջանցք, եւ բո­լոր կող­մե­րից հրետանիով ար­ցախ­ցի­նե­րին կքշեին այդ ուղ­ղութ­յամբ` դե­պի Հա­յաս­տա­ն, որն ու­զած–­չու­զած պետք է նրանց ըն­դու­ներ: Դ­րա­նով Ա­լիե­ւը վերջ­նա­կա­նա­պես կա­զատ­վեր ար­ցախ­յան գլխա­ցա­վան­քից. «չկա մարդ, չկա ո­րե­ւէ խնդիր»: Բայց չէ, մեկ օր հար­ձակ­վե­լով, նա գնաց ռուսների առաջարկած տար­բե­րա­կով: Ու այս­տեղ, թե­րեւս, պետք է հի­շել Պու­տի­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը՝ Ա­լիեւն ինձ քա­նիցս խոս­տա­ցել է, որ էթ­նիկ զտում­ներ չեն լի­նե­լու: Պե՞տք էր Ա­լիե­ւին այս տար­բե­րա­կը. միան­շա­նակ՝ ոչ: Ին­չո՞ւ գնաց դրան, սա ար­դեն այս պա­հին ար­ցա­խա­հա­յութ­յան հա­մար հիմ­նա­կան հար­ցե­րից մեկն է:

­Հա­յաս­տա­նի իշ­խա­նա­մերձ «ան­կախ» քա­րո­զիչ­նե­րը չհա­պա­ղե­ցին «բա­ցատ­րել», թե դրա­նով Ա­լիե­ւը 120 հա­զար հա­յի պա­հում է պա­տան­դի վի­ճա­կում՝ Հա­յաս­տա­նի վրա ճնշում գոր­ծադ­րե­լու համար: Սա­կայն պա­տե­րազ­մին ո­րե­ւէ կերպ չմի­ջամ­տե­լով, Նի­կո­լը մեկ բան ցույց տվեց՝ կա­րող են այդ 120 հա­զար մար­դու վրա բո­լոր զեն­քե­րից կրա­կել, եւ դա իր վրա ազ­դե­ցութ­յուն չի ու­նե­նա: Իսկ Ա­լիե­ւը, ինչ­պես քա­նիցս ցույց տվեց, միա­միտ մարդ չէ. ե­թե ներ­կա Հա­յաս­տա­նը թքած ու­նի այդ 120 հա­զար մար­դու վրա, ու­րեմն նրանք որ­պես պա­տանդ պի­տա­նի չեն:

­Նույն իշ­խա­նա­մերձ քա­րո­զիչ­նե­րը, թե­րեւս հաս­կա­նա­լով, որ պա­տան­դի վար­կա­ծը խա­խուտ է, այլ տար­բե­րակ եւս ա­ռաջ տա­նում են: Թե, սա բլեֆ է, ա­զե­րի­նե­րը (այլ վար­կա­ծով՝ ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­ված) մի եր­կու ամ­սում Ար­ցա­խը կդա­տար­կեն: Ու է­լի աբ­սուրդ. ե­թե կա­րող էին այս պա­հին դա­տար­կել, ին­չու պետք է նախ նրանց Եվ­լախ կան­չել, հե­տո մի եր­կու ա­միս ինչ­–որ մե­խա­նիզմ­ներ մո­գո­նեն եւ նոր միայն դա­տար­կեն:

Ու գա­լիս ենք այս ի­րո­ղութ­յա­նը. Ա­լիե­ւի հա­մար ձեռն­տու էր այս պա­հին Ար­ցա­խը լրիվ դա­տար­կել, մեծ ցան­կութ­յուն ու­ներ դա հենց հար­ձակ­ման ա­ռա­ջին օրն ա­նել, բայց մեկ օր անց հա­մա­ձայն­վեց Եվ­լա­խի տար­բե­րա­կին: Ու­րեմն, այդ մեկ օր­վա ըն­թաց­քում ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ:

­Հա­ջորդ փաստն այն է, որ հրա­դա­դա­րի ո­րո­շու­մը կա­յաց­վեց, եւ Եվ­լա­խի հան­դի­պու­մը տե­ղի ու­նե­ցավ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի միջ­նոր­դութ­յամբ, որն ըն­դու­նում են բո­լո­րը: Բայց ա­վե­լի ռեալ նա­յենք. ըստ նո­յեմ­բե­րի 9–ի հա­մա­ձայ­նագ­րով նա­խա­տես­ված ման­դա­տի, խա­ղա­ղա­պահ­նե­րը ո­րե­ւէ տար­բե­րա­կով նման միջ­նոր­դութ­յան, ա­ռա­վել եւս՝ Ադր­բե­ջան–Ար­ցախ բա­նակ­ցութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու լիա­զո­րութ­յուն չու­նեն: Ու կա­րե­լի է կռա­հել, որ ի­րա­կա­նում այդ ո­րո­շու­մը կա­յաց­վել է Մոսկ­վա–­Բա­քու ձե­ւա­չա­փով, հաշ­վի առ­նե­լով նաեւ Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Հա­յաս­տա­նը դրան ո­րե­ւէ մաս­նակ­ցութ­յուն չի ու­նե­ցել: Այ­սինքն, ըստ ա­մե­նայ­նի, գոր­ծում է այն տար­բե­րա­կը, ո­րի մա­սին պարզ խո­սեց նաեւ Նի­կո­լը: Այն է՝ Մոսկ­վա–­Բա­քու այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը են­թադ­րում են, որ ար­ցա­խա­հա­յե­րը պետք է մնան ի­րենց հո­ղում, որն­ ի­րա­տե­սա­կան կա­րող է լի­նել միայն խա­ղա­ղա­պահ­նե­րի առ­կա­յութ­յան դեպ­քում: Կարճ ա­սած, պետք է նաեւ հա­մա­ձայն­վել Նի­կո­լի այն մտքի հետ, որ դրա­նով. «Տ­րա­մա­բա­նո­րեն են­թադր­վում է, որ ե­թե խա­ղա­ղա­պահ­նե­րը նման ա­ռա­ջար­կութ­յուն են ա­րել, դա ինք­նին նշա­նա­կում է, որ նրանք ամ­բող­ջութ­յամբ եւ այ­լեւս ա­ռանց վե­րա­պա­հում­նե­րի ըն­դու­նել են ԼՂ­–ի հա­յութ­յան անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ամ­բող­ջա­կան պար­տա­վո­րութ­յու­նը»:

ՊՐԱՀԱՅԻՑ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽՆ ՈՒՆԵՐ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

Ար­դյուն­քում, ստա­նում ենք այս պատ­կե­րը: Պ­րա­հա­յի հայ­տա­րա­րութ­յու­նից եւ պաշ­տո­նա­կան Ս­տե­փա­նա­կեր­տի կող­մից Մոսկ­վա­յին պրո­տեկ­տո­րա­տի տակ վերց­նե­լու դի­մում չներ­կա­յաց­նե­լու արդ­յուն­քում արց­ախա­հա­յութ­յա­նը մնա­ցել էր ռեալ եր­կու տար­բե­րակ: (Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ եր­րորդ տար­բե­րա­կը, ո­րի մա­սին մի գլուխ խո­սում էր Ար­ցա­խի է­լի­տա ներ­կա­յա­ցող տար­րը՝ ի պա­տաս­խան պրո­տեկ­տո­րա­տի մա­սին ա­ռա­ջարկ­նե­րի, թե՝ կմնանք, մին­չեւ վեր­ջին մար­դը, կռվե­լով կմեռ­նենք, ինչ­պես եւ սպաս­վում էր, չաշ­խա­տեց. ե­ղած զի­նամ­թե­րքը բա­վա­կա­նաց­րեց ու­ղիղ մեկ օր): Ա­ռա­ջի­նը՝ լքել Ար­ցա­խը, ո­րը Նա­խի­ջե­ւա­նի օ­րի­նա­կով կդառ­նար վերջ­նա­կան հա­յա­թա­փում: Երկ­րոր­դը. ռուս­նե­րի ե­րաշ­խի­քով մնալ ի­րենց հո­ղի վրա՝ դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ներ, ո­րը, սա­կայն, Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու միակ հնա­րա­վո­րութ­յունն է: Ի­րոք, նման է, որ գոր­ծում է երկ­րորդ տար­բե­րա­կը: Բայց դեռ ա­ռաջ չընկ­նենք. սա ե­ղել եւ մնում է Ա­լիե­ւի հա­մար ան­ցան­կա­լի սցե­նար: Թե­կու­զեւ այն պատ­ճա­ռով, որ այս ի­րա­վի­ճա­կում, բա­ցի ար­ցա­խա­հա­յե­րից, ար­դեն գործ­նա­կա­նում Ադր­բե­ջա­նի տա­րած­քում պետք է մնան նաեւ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը: Ընդ ո­րում, ար­դեն ոչ նո­յեմ­բե­րի 10–ի պայ­ման­նե­րով, եւ նման խոս­տում­ներ, կրկնենք, Ա­լիե­ւը քա­նիցս տվել է Պու­տի­նին:

Ու­րեմն, ին­չո՞ւ Ա­լիե­ւը գնաց իր հա­մար ոչ լա­վա­գույն տար­բե­րա­կին, ինչ­քան էլ որ դրա­նից հե­տո Ադր­բե­ջա­նում նրան մե­ծա­րեն: Տ­րա­մա­բա­նա­կան միակ բա­ցատ­րութ­յու­նը կա­րող է լի­նել այն, որ հա­կա­ռակ դեպ­քում Մոսկ­վան պար­զա­պես կա­րող էր ստիպ­ված լի­նել գնալ իր հա­մար ռեալ վեր­ջին քայ­լին՝ զեն­քով Ար­ցա­խը պա­հե­լուն, ինչ­քան էլ որ դա Ռու­սաս­տա­նի հա­մար ներ­կա ծան­րա­գույն ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի սրող ո­րո­շում լի­ներ: Ու մի շարք միանգամայն հավաստի աղբյուրներ տեղեկացնում են, որ հենց դա է Մոսկվան զգուշացրել Ալիեւին: 

ՍԱ ՆԱԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՍՐՏՈՎԸ ՉԷ

Այն, որ դեռ Եվ­լա­խի հան­դի­պու­մը չսկսված, իս­րա­յե­լա­կան «Նա­տիվ» հա­տուկ ծա­ռա­յութ­յան նախ­կին ղե­կա­վար, այն է՝ սե­փա­կան հայ­րե­նի­քի օգ­տին աշ­խա­տող հայտ­նի քա­ղա­քա­գետ Յա­կով Կեդ­մի­նը շտա­պեց ար­ձա­գան­քել, թե. «Հայ բնակ­չութ­յու­նը չի կա­րող գո­յա­տե­ւել ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յան պայ­ման­նե­րում, նույ­նիսկ ե­թե Բա­քուն ա­սի, որ ա­մեն ինչ լավ է լի­նե­լու։ Նույ­նիսկ ե­թե Ռու­սաս­տա­նը հա­մո­զի Ադր­բե­ջա­նին նոր հա­մա­ձայ­նութ­յան գալ, դա չի կանգ­նեց­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի նկատ­մամբ բա­ցա­սա­կան դի­նա­մի­կան։ Հա­յե­րը չեն մնա Ար­ցա­խի տա­րած­քում ՝ ադր­բե­ջա­նա­կան պե­տութ­յան շրջա­նակ­նե­րում», իր հեր­թին է մտա­ծե­լու ա­ռիթ տա­լիս:

Իս­րա­յե­լի հա­մար, որն այս ա­մե­նի ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րից է, ինչ­պես եւ Ա­լիե­ւի, ի­հար­կե, ե­թե հա­յե­րը, այդ հիմ­քով՝ ռուս­նե­րը մնան, ամ­բողջ օ­պե­րա­ցիան կդառ­նա ձա­խող­ված: Ն­րանց հա­մար էա­կանն այն չէ, թե որ էթ­նոսն է ապ­րում Ար­ցա­խում, այլ այն՝ ռու­սա­կան զորքն այն­տե՞ղ է, թե՝ ոչ: Հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե Մոսկ­վան այս­տեղ ան­գամ մեկ ռազ­մա­կան հե­նա­կետ ու­նե­նա՝ սահ­մա­նա­փակ զին­վո­րա­կան­նե­րով, ա­պա անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում հաշ­ված ժա­մեր անց այդ­տեղ կա­րող են նաեւ տասն­յակ հա­զա­րա­վոր ռուս­ներ հաս­նել: Ա­ռա­վել եւս, երբ այդ մեկ հե­նա­կե­տը օ­դա­նա­վա­կա­յանն է, իսկ հա­րե­ւա­նութ­յամբ ծով կա, որ­տե­ղից ռուս­նե­րը կա­րող են այդ օ­դա­նա­վա­կա­յա­նի դեմ հար­ձա­կում­նե­րը գո­նե մի քա­նի ժա­մով կա­սեց­նել: Ու քա­նի դեռ կա այդ մեկ հե­նա­կե­տը, տա­րա­ծաշր­ջա­նից ռուս­նե­րին ամ­բող­ջութ­յամբ հա­նե­լու, եւ այս­տեղ Ի­րա­նի դեմ հար­ձակ­ման պլաց­դարմ սար­քե­լու ծրագ­րե­րը մնում են տե­ղապ­տույ­տի դեմ:

­Կարճ ա­սած, Իս­րա­յե­լից նաեւ Ա­լիե­ւին են հու­շում, որ գոհ չեն: Բայց մյուս կող­մից, հաս­կա­նա­լի է, պա­տա­հա­կան չի կա­րե­լի հա­մա­րել նա­խօ­րեին Նե­թան­յա­հու­ի հետ ու­նե­ցած Պու­տի­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցը: Կան ո­րոշ մեկ­նա­բա­նութ­յուն­ներ, որ այն ըն­թա­ցել է նա­խազ­գու­շաց­նող տո­նայ­նութ­յամբ: Բայց դա նաեւ հու­շում է, որ Ար­ցա­խում դեռ վաղ է խա­ղը հա­մա­րել վերջ­նա­կա­նա­պես ա­վարտ­ված: Ա­լիե­ւը, ի­հար­կե, դեռ կփոր­ձի լկտի վար­քագ­ծով ար­ցա­խա­հա­յե­րին տրա­մադ­րել, թե՝ հե­ռա­ցեք: Ռուս­նե­րը, թե­րեւս, կփոր­ձեն ի­րա­վի­ճա­կը տա­նել հան­դար­տեց­ման: Մի խոս­քով, ար­ցա­խա­հա­յե­րի տա­ռա­պա­լից օ­րե­րը դեռ կշա­րու­նակ­վեն: Սակայն ամեն ինչ կախված է ուժային բալանսից, եւ այս պահին բալանսը, միանշանակ, ռուս-իրանական տանդեմի օգտին է: Եվ որ նաեւ Իրանն այս օրերին սկսեց նախագահի մակարդակով խոսել արցախահայության իրավունքները պաշտպանելու մասին, պատահական չէ:

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս ամենապարզ հարցը. իսկ ինչպե՞ս հասկանալ, որ հայաստանյան որոշ ընդդիմադիր զանգվածներ անգամ խոսում են արցախահայությանը տարհանելու անհրաժեշտությունից, որը ձեռնտու է բացառապես Ալիեւին, Թուրքիային, Իսրայելին, ԱՄՆ-ին ու Բրիտանիային: Չնայած, սա էլ է պարզ, տեղական դավաճանները շարունակում են ագտիվորեն, Նիկոլին »տակից» ձայնակցելով, երկիրը ծախել:

Քերոբ Սարգսյան 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված