«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ

Թիվ մեկ խնդիրը Փաշինյանի հեռացումը չէ՛, ընդդիմությունը սխալ օրակարգ է որդեգրել. Նահապետյան

Հանդիպում

Արցախում ստեղծված իրավիճակի եւ դրան զուգահեռ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ  «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԱՎԵՏՔԻ ՉԱԼԱԲՅԱՆԸ ՍՐԱ ՏԱԿԻՑ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»

— Ոմանք վստահ էին, որ հայ–ամերիկյան զորավարժությունները կանխելու են պատերազմը, ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ:

— Ավելի լավ է ուրիշ «պլան» քաշեն կամ էլ հոգեբուժարանում համար 6 պալատ կա, թող գնան այնտեղ վեր ընկնեն: Ռուսները մեզ ասում են` ժամ առաջ ստորագրեք` համատեղ զորավարժություններ անցկացնելու փաստաթուղթ, զորքերը բերենք: Կարող ենք նաեւ Իրանին հրավիրել` խիստ վատթարագույն սցենարը կանխելու համար, Չինաստանին` եւս: Եթե մեր դաշնակից երկրները, որոնք այս տարածաշրջանում շահեր ունեն, Հայաստանում մի քանի տասնյակ հազար զորք մտցնեն, Ադրբեջանի համար խնդրահարույց կլինի Հայաստանի նկատմամբ գործողություններ սկսելը, եւ սա փաստ է: Արեւմուտքի համար Արցախը հայաթափելը, ցեղասպանություն իրականացնելն ու բռնություններ կիրառելն իր ռազմավարական ծրագրերն իրականացնելու քայլերից մեկն էր ընդամենը, կա հաջորդ քայլը` «Զանգեզուրի միջանցքը», որով թուրքական աշխարհը ցամաքային կապով կարող է միանալ: Դրանով Իրանն է խոցելի դառնում, խնդիրն Իրանի դեմ պատերազմն է, որն այդ դեպքում անջատվում է Ռուսաստանից` որպես ռազմավարական գործընկեր: Երկու օր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Թեհրանում հանդիպեց իր կոլեգայի հետ եւ շատ հետաքրքիր միտք ասաց: Պարզվեց Իրանի հյուսիսային հարեւանը, որտեղ խնդիրներ կան, Հայաստանն ու Արցախն է: Հետեւաբար, այստեղ թիվ մեկ խնդիրը, որպեսզի կորուստներ չունենանք` ո՛չ մարդկային, ո՛չ տարածքային, Փաշինյանի հեռացումը չէ՛: Փաշինյանն ասում է` չեմ հեռանում, ե՞ւ… Ժողովուրդը հավաքվում է փողոցում, ոստիկանությունն ուժ է կիրառում, ե՞ւ… Փաշինյանը կասի` համարժեք եմ կիրառել, ԱՄՆ–ն էլ բերանը կփակի` ինչպես նախորդ երկու մեծ ցույցերի ժամանակ: Ավելին` ծափ էին տալիս, թե` ապրի Փաշինյանը, լավ բարեփոխումներ է անում: Հիմա այս ամենի տակից հրապարակում ելույթներ ունեցող Վազգեն Մանուկյանն ու Ավետիք Չալաբյանը սրա տակից ինչպե՞ս են դուրս գալու:

— Պարոն Նահապետյան, իսկ ի՞նչ անեն մարդիկ, վերադառնան տո՞ւն ու ոչինչ չանե՞ն:

— Երբ դու Փաշինյանի հրաժարականն ես ուզում, նրա կողքը կոնսոլիդացվում են իրեն մոտ ու հեռու ուժերը, որոնք փոխկապակցված են իր հետ: Փոքր խմբակ կա, որոնք Փաշինյանի որոշումների վրա բառացիորեն ազդեցություն ունեն եւ կարեւոր պաշտոններ են զբաղեցնում` սկսած իր տիկնոջից: Սա առաջին խումբն է: Երկրորդը` կառավարությունն է եւ Ազգային ժողովը, որոնք որոշում կայացնող մարմիններ են: Դրանից հետո գալիս է «Քաղաքացիական պայմանագրի» շտաբներն ամբողջ հանրապետությունում, որոնք հազարավոր մարդիկ են: Ես չեմ ասում, թե նրանք գաղափարական առումով են մտել ՔՊ, բայց նրանք կան: Եվ կա չորրորդ շերտը, որոնք Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ համարող էլի հազարավոր մարդիկ են, եթե ոչ տասնյակ հազարավոր: Եվ երբ դու ասում ես` Փաշինյանի հրաժարականն եմ ուզում այս պահին, այս չորս շերտին կոնսոլիդացնում ես նրա շուրջը: Ստացվում է` մի կողմում ընդդիմությունն է` մոտ 50 հազար մարդով, մյուս կողմում Փաշինյանն է` այս չորս շերտով, եւ ոստիկանությունը, որն օրենքով իրավունք ունի` ուժ կիրառելու: Արդյունքում տեղի է ունենում բախում: Կասկած չունեմ, որ բախման ժամանակ Ալիեւը կարող է մի քանի տեղից հարվածել: Ինչո՞ւ Արցախում սկսվեցին ռազմական գործողություններ, որովհետեւ Երեւանի ավագանու ընտրություններում Փաշինյանը պարտվել էր, եւ նրա հայ–հայը գնացել, վայ–վայն է մնացել: Եվ երբ գործնականում փողոցով սկսվում է իշխանափոխության գործընթացը, չկասկածեք, որ Ալիեւն էլ սկսելու է ռազմական գործողություններ:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՍԽԱԼ ՕՐԱԿԱՐԳ Է ՈՐԴԵԳՐԵԼ»

— Եթե ոչ փողոցով, ինչպե՞ս պետք է տեղի ունենա իշխանափոխությունը:

— Իշխանափոխությունը հիմա առաջնահերթ խնդիր չէ: Ես պատահական չնշեցի վերոնշյալ չորս շերտերի մասին: Պատկերացրեք, եթե այլ օրակարգ դնի ընդդիմությունը եւ ասի` Փաշինյան, մենք քո հրաժարականը չենք ուզում, բայց քանի որ մեր երկրի սահմաններն անպաշտպան է, ուրեմն` ստորագրի փաստաթուղթ, որով ՀԱՊԿ–ը, Իրանը եւ Չինաստանն այստեղ զորքեր կբերեն: Այդ ժամանակ իր համախոհները` նշածս չորս շերտը, որոնք նաեւ սահմաններում են ապրում, ասելու են` ընդդիմությունը ճիշտ է ասում, չի ասում` Փաշինյան, գնա՛, այլ ասում է` մեր սահմաններն անպաշտպան են, զորք բեր: Այդ դեպքում` նշածս շերտը, եթե կողմ էլ չլինի ընդդիմությանը, այս օրակարգին հաստատ դեմ չի լինի: Ամբողջ հանրապետությունում Քաղպայմանագրի գրասենյակները Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսներն են, եւ այս դեպքում նրանք էլ են սկսելու մտածել, որ պետք է երկրի սահմանները պաշտպանել, որ չկոտորվենք: Այսպիսով` նման օրակարգի դեպքում, այս շերտն էլ կհեռանա Փաշինյանից: Ինչ վերաբերում է կառավարությանը եւ Ազգային ժողովին, վստահաբար կեսից ավելին ասելու են` Փաշինյան, ստորագրի՛, զորավարժություն արա՛, որ զորք գա Հայաստան, եւ երկիրը պաշտպանված լինի: Վերջին հաշվով` կմնա ինքն ու իր մի քանի հոգին: Այսինքն` իր վրա մի կողմից արտաքին ճնշում կիրականացնի ընդդիմությունը` իր մեծ քանակով, երկրորդը` իր շրջանակները կճնշեն: Նա կմնա մենակ: Նիկոլին իր կինն արդեն կասի` կորցնելու ենք ամեն ինչ, ստորագրի, թող զորք գա: Եթե ստորագրեց եւ զորք եկավ, սահմանները պաշտպանված եղան, Ալիեւը ոչ մի քայլ առաջ չեկավ, այդ ժամանակ թող ընդդիմությունը նստի եւ Փաշինյանի հետ խոսի: Թող ասեն` կա՛մ հանձնում ես իշխանությունը` առանց փողոցի, սահուն կերպով քո այսինչ տեղակալին, կա՛մ կլինի այն, ինչ կլինի:

— Բայց հրապարակում ձեւավորված ընդդիմադիր հարթակի հռետորաբանությունն այլ է…

— Ասում են` Ռուսաստանը մեզ «խուրդեց», մենք լինեինք իշխանության, հաստատ քիչ կորուստներ կտայինք: Փաշինյանը շատ է տվել, ռուս–թուրքական դաշինք կա եւ այլն: Բա հիմա Ռուսաստանի մասնագետները լսում են այդ ելույթները եւ եզրակացնում` կա Փաշինյան, եւ կա ընդդիմություն, որն ասում է` ռուսները բոբո են: Ընդ որում` Փաշինյանը մի 10–15 օր է, որ Ռուսաստանի դեմ կտրուկ հայտարարություններ է անում: Իսկ ընդդիմությունը, դեռ իշխանության չեկած, ասում են, որ ռուսները վատն են, դավաճանել են, մեզ ծախել են: Ու այս իրավիճակում Մոսկվայում նստած մտածում են` մեզ ո՞վ է ձեռնտու` Փաշինյա՞նը, թե՞ այս ընդդիմությունը, որը հայտ է ներկայացրել իշխանությունը վերցնել: Ռուսները գտնում են, որ եթե սրանք եկան իշխանության, ի՞նչն է տարբերությունը նույն Արեւմուտքի նավակի մեջ են: Այսինքն` Վազգեն Մանուկյանի հակառուսական հայտարարությունները Հանրապետության հրապարակից Փաշինյանի իշխանությունն ուժեղացրեց, ոչ թե թուլացրեց: Եվ թուլացրեց ոչ միայն Ռուսաստանի ուժային կենտրոնում, այլ նաեւ` Իրանի: Իրանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, նրանք նայում են Հանրապետության հրապարակից հնչող ելույթներն ու հարց տալիս` փաստորեն, Արեւմուտքին ասում եք` էստի համեցե՞ք: Գոնե հիմա Նիկոլն է նստած, որը խոցելի է եւ իր վրա լծակներ կան` այս կամ այն ձեւով: Չինաստանն էլ է հետում եւ ասելու է` չհասկացա, Վազգեն Մանուկյա՞նն է իր թիմով` Ավետիք Չալաբյանի հետ գալու իշխանության: Ընդդիմությունն այսօր սխալ օրակարգ է որդեգրել: Օրակարգը փոխում ես Փաշինյանի կառավարման բուրգը փլուզվում է, իր համախոհներն ասում են` մեր տները սահմաններում են, անպաշտպան են, զո՛րք բեր, զորավարժություն արա՛:

— Կարծում եք` նույն Ձեր նշած երկրները կհամաձայնե՞ն այս իրավիճակում գալ զորավարժությունների:

— ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգ անգամ է ասել  այդ մասին, հոգնեցին ասելով: Ես քաղաքական գործիչ չեմ, փորձագետ եմ, որն իրավիճակ է գնահատում` իր փորձառության միջոցով: Հիմա քաղաքական գործիչները որոշում են կայացնում` Փաշինյան հեռացիր, ես էլ եմ ասում, բայց այս պահին առաջնահերթը դա չէ: Որ պահին գնաց իշխանափոխության գործընթաց փողոցով, Ադրբեջանը խփելու է, կասկած չունենաք: Համոզված եմ, որովհետեւ նույն բանը մենք արել ենք 1992–94 թվականներին Ադրբեջանի հետ, որովհետեւ իրենց մոտ բարդակ էր տիրում` իշխանությանը փոխելու համար: Այդ ժամանակ մեր տարածքների զգալի հատվածը հաջողվեց ազատագրել: Մինչդեռ ի՞նչ է անում ընդդիմությունը, այն ուժային կենտրոնին, որը մեր ռազմավարական գործընկերն է եւ շահեր ունի այս տարածաշրջանում, քացով հետույքին է խփում: Սա՞ է քաղաքականությունը: Կարո՞ղ է Վազգեն Մանուկյանը Փաշինյան Նիկոլի հետ պայմանավորվել է` ես այսպես խոսեմ, որ նույն Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանն ասեն` մեզ ձեռնտու է, Փաշինյանը թող մնա: Ավելին ասեմ` նրանք, ովքեր հարթակում էին երեկ, այսօր եւ վաղը Փաշինյան Նիկոլի կողքը կանգնած են եղել 2018 թվից, նրան էին պաշտպանում, թե՞ մտածում են, որ մենք հիշողության կորուստ ունենք: Հերթական սխա՞լն են անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված