Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ՔԿ-ն բռնության կոչ է համարում այն, ինչը անգամ Ֆեյսբուքը չի համարում

Իրավական

Քննչական կոմիտեն ֆեյսբուքյան մի շարք օգտատերի նկատմամբ գործ է հարուցել, կան նաեւ ձերբակալվածներ` նույն մեղադրանքով: Այն է` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը: Անդրանդառնալով վերոնշյալին` «Ֆեյսբուքի» պաշտոնական ներկայացուցիչ Meta ընկերության գործընկեր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ պարզաբանել է հետեւյալը:

— Ցանկանում եմ տեղեկացնել, որ մասնավորապես երեկ ձերբակալված, 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթեւիկ Վիրաբյանի` Տաթեւ Արցախի ֆեյսբուքյան հրապարակումները, ըստ «Ֆեյսբուքի» քաղաքականության, չեն համապատասխանում այն մեղադրանքներին, որը առաջադրվել է Քննչական կոմիտեի կողմից: Եթե օգտատիրոջ գրառումներում պարունակում են նման կետեր, որը նշված է ՔԿ-ի առաջադրած մեղադրանքում, ապա «Ֆեյսբուքը»-ը արգելափակում է օգտատիրոջ հրապարակումները կամ պարզապես արգելափակում է տվյալ հաշիվը: Կարծում եմ` այս տեղեկատվությունը կօգնի հետաքննությանը ճիշտ որոշում կայացնել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ