Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. ներկայացվել է Ազգային կոմիտեի կազմը

Ներքաղաքական

Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հայտնեց համաժողովրդական շարժումը համակարգելու համար Ազգային կոմիտեի կազմը։

Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու անունն ասաց` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան:

«Այն ցեղասպանությունը, որը տեղի է ունենում Արցախում այս իշխանության պատճառով, մտնելու է Հայաստան: Նիկոլ Փաշինյանը սկզբում պայմանավորվում է, բայց ասում է՝ այդ պայմանավորվածությունը կատարելու համար ես չեմ կարող անել, դիմացինը հասկանում է, որ ռազմական ճանապարհով այդ պայմանավորվածությունը կարող է իրականացնել: Ասում են՝ Նիկոլին հանեք, պատերազմ կլինի, Նիկոլի ժամանակ սա որերո՞րդ պատերազմն է»,- նշեց Մանուկյանը:

 

Նա հայտարարեց, որ իրենք սկսում են զանգվածային անհնազանդության ակցիաներ․ «Դրան պետք է միանա ոչ միայն Երևանի, այլ նաև շրջանների բնակչությունը»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ