Հանվում է Արցախի դրոշը, տեղը դրվում ադրբեջանականը, բոլոր պետական կառույցներից, փողոցներից հանվում են դրոշները, գերբը. Ինչ նախապայմաններ են առաջ քաշվել Եվլախում
Հանդիպում
«Իրավունքին» որոշ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Եվլախում տեղի ունեցած քննարկումների արդյունքներից, որոնք, արցախյան կողմի համար, մեղմ ասած, ծանր են ու անդառնալի: Եվ այսպես ըստ պայմանավորվածության` առաջին հերթին նախագահական նստավայրից հանվում է Արցախի դրոշը, տեղը դնելով ադրբեջանականը, բոլոր պետական կառույցներից, փողոցներից հանվում են դրոշները, գերբը եւ պետականությունը հավաստող բոլոր ատրիբուտները:
Թե այլ ինչ նախապայմաններ են առաջ քաշվել դեռեւս հայտնի չէ: