Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Իշխող ՔՊ վերնախավը շարունակում են իրականացնել հանցավոր քաղաքականություն. «Կամք»

Թեմա
Հակառակ մեր զգուշացումներին եւ բազմաթիվ դիմումներին, Հայաստանի Հանրապետության կառավարութունը եւ իշխող ՔՊ վերնախավը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ շարունակում են իրականացնել անթույլատրելի եւ հանցավոր քաղաքականություն, որի համար այս պահին բոլոր որոշում կայացնողները, վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության, նրանք լինեն իշխանության, թե ընդդիմադիր ճամբարներում։ Մյուս կողմից նկատի ունենալով ստեղծված աղետալի իրավիճակն ու ժամանակի սղությունը, եւ զերծ մնալու համար Հայաստանի ներսում անկայունության ստեղծման վտանգից, սույնով վերջին անգամ դիմում ենք ՀՀ կառավարությանը, Ազգային Ժողովին եւ պահանջում ենք.
 
1. Անմիջապես ճանաչել Արցախի անկախությունը
 
2. Ոչ մի դեպքում չթողնել ՀՀ ում ապրող արցախահայերի և նրանց արդարացի պահանջների նկատմամբ հալածանքների իրականացում
 
3. Ջերմուկում կամ նրա մոտակայքում հրավիրել Հայ Ռուս Իրանական զորքերի զորավարժություններ
 
4. Զերծ մնալ Արցախի անվտանգության եւ իրավունքների համար, Հայաստանում սկսվող ժողովրդական բողոքի հավաքների նկատմաբ ձերբակալություններից եւ ոստիկանական բռնություններից
 
Հայկական Արժեքների Պաշտպանության
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ