Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Շատ ռեալ է սպասել լայնամասշտաբ էսկալացիա. այս անգամ սեղանին դրվելու է ամեն ինչ. Համբարձումյան

Թեմա

Ըստ ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ, Ադրբեջանը Արցախում պատրաստվում է «հակաահաբեկչական գործողություններ» սկսել:

— Ուժեր են կուտակում թե՛ հատուկ նշանակության, թե՛ ոստիկանության, ինձ թվում է՝ մոտ ժամանակներս անունը կդնեն «հակաահաբեկչական գործողություն» եւ կփորձեն Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին վերցնել, դրա լուրջ վտանգը տեսնում եմ հիմա: Ամեն ձեւ փորձում են հայաթափել Արցախը՝ է՛լ վախով, է՛լ շրջափակմամբ, թողեցին առանց դեղ, մարդիկ սովից մեռնում են, չօգնեց, հիմա էլ անցնելու են ֆիզիկական ուժի: Հայկական կողմն ուղղակի պետք է սրան պատրաստվի: Հիմա բարենպաստ պայմանները շատ են, որովհետեւ ամբողջ աշխարհը զբաղված է Ուկրաինայի պատերազմով: Ուկրաինայում իրականում գնում է համաշխարհային պատերազմ: Ռուսաստանի Դաշնության համար հիմա դժվար ժամանակներ են եկել, ամբողջ աշխարհն իրենց դեմ է, դրա համար էլ այս տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը շատ է մեծացել: Բացի դրանից, հիմա հայ-ռուսական հարաբերությունները  վատ վիճակում են, սա ստեղծում է բարենպաստ պայմաններ, որ խփեն: Դրա համար, շատ ռեալ է սպասել լայնամասշտաբ էսկալացիա, ու այս անգամ սեղանին դրվելու է ամեն ինչ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ