Նվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններով Մայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնեն Որդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորը Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան Կենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը

Իսագուլյանի պաշտպանը հորդորում է Քյարամյանին բերման ենթարկելու որոշում կայացնել

Ներքաղաքական

Շարունակվում է ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ դատավարությունը: Հիշեցնենք, որ նա 44-օրյա պատերազմից հետո` մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խումբը Հադրութ քաղաք է մտել թիկունքից` Նախիջեւանից, Քաջարանով անցել է Արցախ եւ առանց խոչընդոտ գնացել մինչեւ Հադրութի թիկունք: Ըստ նրա` ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն, այժմ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանել հայերեն իմացող ադրբեջանցիներին:

«Երբ թուրքական ստորաբաժանումները մտել են Շուշի, դրանից մեկ օր հետո Շուշին ազատագրվել է, սակայն հետո եղել է նահանջի հրաման: Ստեփանակերտի մատույցներում գտնվող մեր զորքին չի զգուշացվել, որ Շուշիից նահանջողները ոչ թե ադրբեջանցիներ են, այլ հայկական զորքն է, որին հրամայված է Շուշիից նահանջել: Միմյանց վրա կրակելուց ունեցել ենք բավականին մեծ թվով զոհեր, հայերը կրակել են հայերի վրա, սա եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով»,– ասել էր Գ. Իսագուլյանը։

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ այս գործով պետք է հարցաքննվեին Արցախի այն ժամանակվա Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ քաղաքական գործիչ Գարեգին Չուքասզյանը, մինչդեռ նրանցից եւ որեւէ մեկը չէր ներկայացել:

Նիստի ժամանակ Գ. Իսագուլյանի պաշտպան ԱՆՆԱ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հորդորեց Արգիշի Քյարամյանին բերման ենթարկելու որոշում կայացնել, այլապես տարիներով չի ներկայանա դատարան, դատավորը մերժեց` վստահեցնելով, որ դատարանը պատշաճ ծանուցում է, ինչը բավարար է:

«Բոլոր հնարավոր տարբերակները քննարկել ենք` հնարավոր է չծանուցվի, հնարավոր է բնակարան ծանուցեն, աշխատավայր պահանջվի, բայց պատշաճ ծանուցմամբ բարձր իրավական գիտելիքներ ունեցող սուբյեկտը, որը հանդիսանում է ՔԿ նախագահ, հասկանում է` ինչ է նշանակում դատական նիստի անհարկի հետաձգում, հասկանում է վկայի ինստիտուտի կարեւորությունը եւ ունի շահագրգռվածություն այս գործով հիմնավորելու թեկուզ իր անմեղությունը, որովհետեւ հարցը վերաբերում է սուտ մատնությանը: Սա նշանակում է, որ իշխանությունների կողմից մարտավարական առումով սա ունի դիտավորություն, որովհետեւ մենք հիմնավորում չտեսանք՝ ի՞նչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը», – անդրադառնալով դատական նիստին չներկայանալու ծանրաբեռնվածության հիմնավորմամբ Ա. Քյարամյանի պարզաբանմանը` ասաց Ա. Ծառուկյանը:

Ի դեպ, նշենք, որ դատական նիստի ժանանակ թույլ չտրվեց լրատվամիջոցներին իրականացնել տեսանկարահանում, ինչի մասին Գ. Իսագուլյանի պաշտպանը փաստեց հետեւյալը. «Միայն այն, որ դատավորը փակեց բոլոր լրատվամիջոցների լուսաբանման հնարավորությունը, մենք արդեն իսկ հասկացանք, որ բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունները դիտավորյալ ձգձգելու են եւ չեն լուսաբանվելու: Չմոռանանք, որ դատավոր Բորիս Բախշյանին կալանավորեցին միայն նրա համար, որ անմիջապես համարձակվել էր համապատասխան որոշում կայացնել եւ ասել էր, որ պատշաճ փաստաթղթերը բացակայում են: Հիմա նույն իրավիճակն է, եւ դատարանը արժանահավատ է համարում մի վկայի դիմում, որը ոչ մի առավելություն չունի մյուս սուբյեկտների նկատմամբ, ովքեր ՀՀ քաղաքացի են եւ վկայություն են տալիս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Նվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top