«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Վանաձորի դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ»-ը կմեկնի միջազգային փառատոնի

Մշակութային

Հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում 15-րդ անգամ կանցկացվի մոնոներկայացումների SOLO փառատոնը: 10-ը օր շարունակ հանդիսատեսին կներկայացվեն 17 բեմականացում, այդ թվում՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը։

Ըստ փառատոնի կազմակերպիչների, հոբելյանական փառատոնում ներկայացված են թատրոնների ընթացիկ թատերաշրջանի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգիայի լավագույն բեմադրությունները:

Վանաձորի թատրոնը հանդես կգա հոկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի թատերական աշխատողների միության Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված՝ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Շայլոկի կերպարը, մարմնավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը։

Ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանն է: Այս մոնոներկայացման պիեսով Սամվել Խալաթյանն առաջարկում է Շայլոկի կերպարի իր տեսլականը։ Դրամատուրգի ուշադրությունը կենտրոնանում է հզորների կողմից փոքր ազգերի ազգային արժանապատվության նվաստացման վրա եւ պարզվում է, որ հերոսի «վրեժը» հենց սրանով է թելադրված, այլ ոչ թե վաշխառուի շահույթ ստանալու ձգտմամբ։ Բացի այդ, այս կանոնական կերպարի նոր փորձառությունների ողջ խորությունը ցուցադրելու համար պիեսում հայտնվում է մեկ այլ Շայլոկ՝ ժամանակակից օլիգարխ եւ ավազակ: Այսինքն՝ ներկայացման մեջ կան երկու Շայլոկներ՝ մեր ժամանակների եւ Շեքսպիրի ժամանակի։ Ըստ այսօրվա օլիգարխի՝ եթե ոսկին կա, ի՞նչ հայրենիք, ի՞նչ ազգ, ի՞նչ պատիվ, ի՞նչ ազգային արժանապատվություն։

Ներկայացումը յուրատեսակ մենամարտ է երկու Շայլոկների միջեւ: Դերակատար Արամայիս Սարգսյանը, հիրավի, մեծ հաջողությամբ է կերտել հոգեբանական բարդ անցումներով, զգացմունքների եւ կրքի պոռթկումներով լի Շայլոկի կերպարը, որը թատերաշխարհի տաղանդավոր վարպետ, բեմադրիչ Վահե Շահվերդյանի խորհրդանշային բեմականացմամբ հառնում է դասական շնչով:

Հավելենք, որ այս փառատոնում տեղի կունենան 10 լայնածավալ եւ 7 կամերային ներկայացումներ։ Աշխարհագրությունը ներառում է 12 քաղաք՝ Վանաձոր (Հայաստան), Վլադիմիր, Վոլոգդա, Յոշկար-Օլա, Կալուգա, Կիրով, Մոսկվա, Պսկով, Սուխում (Աբխազիա), Տոլյատի, Տյումեն և Չելյաբինսկ։

Փառատոնի ծրագրում ներառված են նաեւ ավտո-գեղարվեստական նախագծեր, վավերագրական ֆիլմեր՝ գիտնականների մասին, ժամանակակից պիեսներ եւ արձակ, դասականների անկանխատեսելի մեկնաբանություններ՝ Շեքսպիրից մինչեւ Էրոֆեեւ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված