Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՊԱՐՏՎԵՑ. ԲԱ ՀԱՂԹՈՂՆԵ՞ՐՆ ՈՒՐ ԵՆ

Վերլուծություն

Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րը դար­ձան հա­կա­ռե­կորդ` ըն­դա­մե­նը 28 տո­կոս մաս­նակ­ցութ­յամբ: Ու թեև ցածր մաս­նակ­ցութ­յունն ի­դեա­լա­կան պայ­ման­ներ է ա­պա­հո­վում վար­չա­կան ռե­սուր­սով ընտր­վե­լու հար­ցը լու­ծե­լու հա­մար, սա­կայն ՔՊ–ն ջախ­ջախ­վեց: Ընտ­րա­տե­ղա­մա­սե­րում ջախ­ջախ­վե­լուն նա­խոր­դել էր խայ­տա­ռակ սա­կա­վա­մարդ հան­րա­հա­վա­քը` մար­զե­րից բե­րած մաս­նա­կից­նե­րով և հն­դիկ­նե­րով, ուր ինք­նա­տի­րա­պե­տու­մը կորց­րած Նի­կո­լը խոս­տա­ցավ, որ ընդ­դի­մա­դիր­նե­րը «աս­ֆալտ են ու­տե­լու» և «բորդ­յուր են լի­զե­լու»: Եր­ևում է կա­պի­տուլ­յան­տը «լի­զել» կա­տե­գո­րիա­յի հետ կապ­ված հո­գե­բա­նա­կան տրավ­մա ու­նի, բայց չգի­տենք` ման­կութ­յու­նի՞ց է գա­լիս, թե՞ քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նար­կից:

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ «ՍԵՎ ԿԱՐԱՊՆԵՐԸ»

Ան­շուշտ, եր­ևան­ցի­նե­րի դու­րը չե­կավ այդ կեղ­տոտ հո­խոր­տան­քը, ու թերևս դրա պատ­ճա­ռով էլ վար­չա­կան ռե­սուր­սով Ա­վին­յա­նի հա­մար հա­վա­քագր­ված ընտ­րող­նե­րի մի մա­սը թքեց ու չե­կավ ընտ­րա­տե­ղա­մաս: Սա­կայն ամ­բողջ ընտ­րութ­յու­նը լի էր ա­նա­կն­կալ­նե­րով ՔՊ­–ի հա­մար, այն ա­նա­կն­կալ­նե­րով, ո­րոնք քա­ղա­քա­գի­տութ­յան մեջ կոչ­վում են «սև կա­րապ­ներ»:

Ա­ռա­ջին «սև կա­րա­պը» Վար­դան Ղու­կաս­յա­նի (­Դո­գի) կու­սակ­ցութ­յան` «Հան­րա­յին ձայ­նի» ստա­ցած 10 տո­կոս քվե­ներն էին: Կու­սակ­ցութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի մա­սը` բան­տում, մի մասը` ար­տերկ­րում, ա­ռանց ընտ­րար­շա­վի հնա­րա­վո­րութ­յան, բա­ցա­ռա­պես Ղու­կաս­յա­նի յու­թուբ­յան լայ­վե­րով այդ­քան քվե հա­վա­քեց: Այդ­տեղ ինչ­–որ տեղ զու­գա­հեռ­ներ կան Թ­րամ­փի` ժա­մա­նա­կին հա­վա­քած քվե­նե­րի հետ, հա­մե­նայն­դեպս գե­նե­զի­սը նույնն է: ՔՊ­–ի հա­մար դա կա­տաստ­րո­ֆիկ էր` որ ինչ­–որ բլո­գեր այդ­քան ձայն վերց­նի, ու դե­մը չկա­րո­ղա­նան առ­նեն:

Երկ­րոր­դը` Ա­վին­յա­նը չկա­րո­ղա­ցավ 50+ տո­կոս հա­վա­քել, և ԿԸՀ­–ի «թվան­կա­րիչ­ներն» ան­զոր գտնվե­ցին: Ա­ռա­ջին 37 տե­ղա­մա­սե­րի ամ­փո­փու­մից հե­տո ԿԸՀ­–ի հաշ­վար­կը եր­կար «լռվեց», այդ­պի­սի ան­հաս­կա­նա­լի (իսկ ի­րա­կա­նում` լավ հաս­կա­նա­լի) ար­գե­լա­կում­նե­րը հա կրկնվում էին, և­ ամ­փո­փու­մը տևեց ա­վե­լի եր­կար, քան հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ:

Եր­րորդ «սև կա­րա­պը» այն էր, որ չկա­րո­ղա­ցան ա­պա­հո­վել, որ­պես­զի ՔՊ­–ի ու «Հան­րա­պե­տութ­յուն» կու­սակ­ցութ­յան քվե­նե­րի գու­մա­րը լի­նի 50+ տո­կոս: Այ­սինքն` Ա­վին­յա­նին քա­ղա­քա­պետ սար­քելն էլ դար­ձավ գրե­թե ա­նի­րա­գոր­ծե­լի:

Եվ վեր­ջա­պես, Մա­նե Թան­դիլ­յա­նի «Ապ­րե­լու եր­կի­րը» 0,3 տո­կոս չձգեց ան­ցո­ղիկ շե­մին, և հս­կա­յա­կան նա­խընտ­րա­կան ծախ­սը գնաց ջու­րը:

Ինչ­պես ար­ձա­նագ­րում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քար­յա­նը. «Փաս­տա­ցի Եր­ևա­նը չընտ­րեց ա­վա­գա­նի: 

...25–26 %–ը` մեկ մար­դու ընտ­րութ­յան հա­մար, գու­ցե վատ ցու­ցա­նիշ չէ, բայց մի ամ­բողջ ա­վա­գա­նու հա­մար` կոչ­վում է լե­գի­տի­մութ­յան ճգնա­ժամ:

Եր­ևա­նի ա­վա­գա­նին և հատ­կա­պես նրա ընտ­րած քա­ղա­քա­պե­տը, լի­նե­լու է գու­ցե լե­գալ, բայց հաս­տատ` ոչ լե­գի­տիմ: Նա բա­րո­յա­կան ու քա­ղա­քա­կան ի­րա­վունք չի ու­նե­նա­լու խո­սել Եր­ևա­նի ու եր­ևան­ցի­նե­րի ա­նու­նից:

Ա­ռա­վել ևս` Նի­կոլն ու իր դա­վա­դիր խմբակն այլևս ի­րա­վունք չեն ու­նե­նա­լու խո­սել հայ ժո­ղովր­դի ա­նու­նից»:

ՔՊ­–ի ներ­սում էլ խու­ճա­պա­յին եր­ևույթ­ներ են: Ա­սում են, թե կա­պի­տուլ­յան­տի մոտ «կռու­տիտ­վե­լու» հա­մար ՔՊ­–ի խամ­յակ­նե­րը ո­րո­շել են մե­ղա­վոր կար­գել Ա­վին­յան Տի­կո­յի շտա­բի ան­դամ Ղու­լար­յան Ար­մե­նին՝ որ­պես «նախ­կին­նե­րի գոր­ծա­կալի», ո­րի սա­բո­տա­ժի հետ­ևան­քով են հայտն­վել նման խայ­տա­ռակ վի­ճա­կում: Տե­լեգ­րա­մում տա­րած­ված ար­տա­հոս­քի հա­մա­ձայն. «Հա­կոբ­յան Ան­նան մտել է Ա­վին­յան Տի­կո­յի շտաբ ու ա­մե­նա­վեր­ջին հայ­հո­յանք­նե­րով ան­պատ­վել ընտ­րութ­յան պա­տաս­խա­նա­տու­նե­րին: Ըստ Հա­կոբ­յան Ան­նա­յի՝ Եր­ևա­նի շի­նա­րա­րա­կան տեն­դեր­նե­րը լա­փե­լու մո­լուց­քով ապ­րող Ա­վին­յան Տի­կոն ու նրա շրջա­պա­տը, Նի­կո­լին հա­մո­զե­լով ընտ­րութ­յան գնալ, բայց կա­րո­ղա­նա­լով ըն­դա­մե­նը 75 հա­զար ձայն «քե­րել», պաշ­տո­նա­պես հա­նել են Նի­կո­լի քա­ղա­քա­կան «մահ­վան վկա­յա­կա­նը», ի լուր աշ­խար­հի ֆիք­սել են, որ Նի­կոլն այլևս գո­յութ­յուն չու­նի ու հի­մա Նի­կո­լին (նրա հետ միա­սին նաև ՔՊ­–ի թա­փա­ռաշր­ջիկ­նե­րին) իշ­խա­նազր­կե­լը շատ կարճ ժա­մա­նա­կի և տեխ­նի­կա­կան հարց է դար­ձել»:

Ա­յո. Նի­կոլն ու ՔՊ–ն քա­ղա­քա­կան դիակ են: Սա­կայն նախ` «հու­ղար­կա­վո­րել» է պետք, և­ երկ­րոր­դը` պարտ­վո­ղը կա, բայց հաղ­թող­նե՞րն ով­քեր են: «Հու­ղար­կա­վո­րո­ղի» պա­հով Ար­տակ Զա­քար­յա­նը հա­մոզ­մունք է հայտ­նել, որ դա կլի­նեն հենց ընտ­րութ­յա­նը չմաս­նակ­ցած հար­յուր հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րը: Թեև «Մայր Հա­յաս­տան» դա­շին­քի ո­րոշ ակ­տի­վիստ­ներ ընտ­րութ­յա­նը չե­կած մարդ­կանց ո­րա­կում են «Նի­կո­լի հան­ցա­կից», սա­կայն դա ա­նար­դար է: Չէին ե­կել, զի չէին տե­սել` ո՞ւմ վստա­հեն ի­րենց ա­պա­գան: Ու թերևս այդ մարդ­կանց ա­ռաջ­նոր­դեն այն քա­ղա­քա­կան այ­րե­րը, ով­քեր չեն մաս­նակ­ցել այդ կրկե­սին:

«ԿԱ՛Մ ԵՍ ԿԼԻՆԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԿԱ՛Մ ԵՐԵՎԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ»

Agrav

­Խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ հնա­րա­վոր է լի­նի «Մայր Հա­յաս­տան» – Հայկ Մա­րութ­յան և «Հան­րա­յին ձայն» կոա­լի­ցիա, ծա­վալ­վե­ցին դեռ քվե­նե­րի ամ­փոփ­ման փու­լում, այդ ե­րեք ու­ժե­րի ա­ջա­կից­նե­րի Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րում և Ֆեյս­բու­քում: Ի­հար­կե, շար­քա­յին եր­ևան­ցու հա­մար այդ­պի­սի կոա­լի­ցիա­յի գա­ղա­փա­րը հնչում է, մեղմ ա­սած, տա­րօ­րի­նակ և խորթ, սա­կայն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը հնա­րա­վո­րի ար­վեստն է, ո­րում սպի­տակ ձեռ­նոց­նե­րը պի­տա­նի չեն: Եր­բեմն նաև տհաճ հոտ է գա­լիս:

Ինչ­ևէ, ա­ռա­ջին սա­կար­կութ­յուն­նե­րը ե­ղան, և հ­րա­պա­րա­կա­յին հար­թութ­յու­նում դա հնչում է այս­պես` Վար­դան Ղու­կաս­յա­նի կու­սակ­ցութ­յունն ա­ռա­ջար­կում է կոա­լի­ցիոն հու­շա­գիր ստո­րագ­րել` հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րով, Անդ­րա­նիկ Թ­ևան­յան­ն ա­ռա­ջար­կում է ան­գամ ա­ռանց հու­շագ­րի Հայկ Մա­րութ­յա­նին ընտ­րել քա­ղա­քա­պետ` պայ­մա­նով, որ կպար­տա­վոր­վի գնալ ամ­բող­ջա­կան իշ­խա­նա­փո­խութ­յան ճա­նա­պար­հով, սա­կայն «Սու­պեր­մա­ման» պնդում է, որ ի­րեն պետք է քա­ղա­քա­պետ ընտ­րեն` ա­ռանց որ­ևէ նա­խա­պայ­մա­նի: 

Ս­տաց­վեց, որ ֆար­սի պես կրկնվում է 2018–ի պատ­մութ­յու­նը, այս ան­գամ` «Կա՛մ ես կլի­նեմ քա­ղա­քա­պետ, կա՛մ Եր­ևա­նը քա­ղա­քա­պետ չի ու­նե­նա» ան­պա­տաս­խա­նա­տու բա­նաձ­ևով: Նա ար­դեն հայ­տա­րա­րել է` կա՛մ ընտ­րում եք ինձ, կա՛մ գնում ենք նոր ընտ­րութ­յուն­նե­րի: Փաս­տո­րեն, նրան թվում է, որ ա­մեն ինչ կա­րե­լի է շոո­ւի վե­րա­ծել, այդ թվում և` Եր­ևա­նի կյան­քը վե­րա­ծել խա­ղա­լի­քի: Ի դեպ, ՔՊ–ն էլ դեմ չէ «կրկին փոր­ձել»: Բայց այդ եր­կուսն ար­դեն մո­ռա­նում են, որ ընտ­րա­տե­ղա­մաս չգա­լով` եր­ևան­ցի­նե­րի ա­ռա­վել քան 70 տո­կո­սը բո­լո­րին ու­ղար­կել է գրո­ղի ծո­ցը: Գ­յում­րե­ցի ի­րա­վա­պաշտ­պան, քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ Կա­րա­պետ Պո­ղոս­յա­նի փո­խանց­մամբ. «Ի­րա­կա­նում այս ընտ­րութ­յուն­նե­րը շեշ­տե­ցին մեկ բան, որ հա­սա­րա­կութ­յու­նը այլևս չի խա­ղում Նի­կո­լի օ­րա­կար­գով, հա­սա­րա­կութ­յու­նը ձգտում է իշ­խա­նա­փո­խութ­յան, և կար­ևո­րը նա չի, թե վա­ղը ով կլի­նի Եր­ևա­նի քա­ղա­քա­պե­տը, կար­ևոր է ում հետ­ևից կգնա հա­սա­րա­կութ­յու­նը, իսկ հա­սա­րա­կութ­յու­նն այ­սօր ցույց տվեց, որ ին­քն ընտ­րում է պայ­քա­րը այն ու­ժե­րի հետ, ով­քեր չեն ու­նե­ցել մաս­նակ­ցութ­յուն ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան իշ­խա­նա­զավթ­մա­նը` սրա­նով նաև բա­ցա­ռե­լով հա­ջորդ իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից պե­տա­կա­նա­քան­դութ­յան մաս­նա­կից­նե­րի հա­վա­նա­կան ներ­ման գոր­ծըն­թա­ցը»:

Իսկ Հայ­կո­յի ա­սա­ծի մեջ հան­րութ­յան այս մտա­հո­գութ­յուն­նե­րը չկան, կա միայն շոու սար­քե­լը` քա­ղա­քա­պե­տի ա­թո­ռի շուրջ: Բայց թող չմո­ռա­նան` սեպ­տեմ­բե­րի 17–ի քվեար­կութ­յամբ ՔՊ–ն ու­նի 9 տո­կո­սից ոչ ա­վել վար­կա­նիշ, Հայ­կո­յի­նը ա­վե­լի քիչ է, «Մայր Հա­յաս­տան» դա­շին­քինն այս պա­հին է՛լ ա­վե­լի քիչ, ե­թե ի­հար­կե չլքի այս շոուն, ո­րը պի­տա­նի չէ որ­պես ամ­բող­ջա­կան իշ­խա­նա­փո­խութ­յան հար­թակ, ու թերևս պա­տա­հա­կան չէ, որ Ռո­բերտ Քո­չար­յա­նը գե­րա­դա­սեց սահ­մա­նա­փակ­վել սոսկ զո­րակ­ցութ­յան հայ­տա­րա­րութ­յամբ: Իսկ ազ­գա­յին օ­րա­կար­գից դուրս գտնվող «Զե­լենս­կու տնազ» Հայ­կո­յի և դա­վա­ճա­նա­կան օ­րա­կար­գի տեր ՔՊ­–ի շան­սերն ա­պա­գա որ­ևէ հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յու­նում ձգտում են էդ­մոն­մա­րուք­յան ցու­ցա­նի­շին, նույ­նը վե­րա­բե­րում է և «Հան­րա­պե­տութ­յուն» կու­սակ­ցութ­յա­նը... նույ­նիսկ ԱԺԲ­–ի պո­տեն­ցիալ շան­սե­րը այդ կաս­կա­ծե­լի­նե­րից շատ է: Նաև ընտ­րութ­յու­նը ցույց տվեց, որ մար­դիկ ա­մեն ինչ էլ հի­շում են, ազ­գու­րաց սրի­կա­նե­րին լավ էլ մտա­բե­րում են ու չեն մո­ռա­նում: Էդ­մո­նի «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» և կա­պի­տուլ­յան­տի ՔՊ–ն միա­ժա­մա­նակ ու ձեռք ձեռ­քի տված են բռնել դե­պի պատ­մութ­յան աղ­բա­մա­նի ճա­նա­պար­հը:

Իսկ այս ամ­բողջ շոո­ւի ֆո­նին շա­հե­կա­նո­րեն ա­ռանձ­նա­նում են այն ծան­րակ­շիռ ու­ժերն ու գոր­ծիչ­նե­րը, ով­քեր գլխանց զատ­վե­ցին այդ կաս­կա­ծե­լի շոո­ւից, մաս­նա­վո­րա­պես` ՀՀԿ–ն և ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը: Այս հա­մա­մայ­րա­քա­ղա­քա­յին կրկե­սի ա­վար­տից հե­տո մար­դիկ հա­մե­մա­տե­լու բան կու­նե­նան:

­Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վր­թա­նես­յանն էլ զգու­շա­վոր լա­վա­տե­սութ­յամբ ար­ձա­նագ­րում է. «ՔՊ–ն դեռ կա­րող է տակ­տի­կա­կան հաղ­թա­նակ­ներ տա­նել, բայց ռազ­մա­վա­րա­կան ա­ռու­մով ի­րենց հիմ­նա­կան հե­նաս­յու­նը՝ «ժո­ղովր­դի ման­դա­տը», որն ի­րա­կա­նում 2020–ից հե­տո ար­դեն միֆ էր, ե­րեկ­վա­նից նույ­նիսկ մի­ֆա­կան մա­կար­դա­կում չկա։ Պայ­թեց մի­ֆը»։ ՔՊ–ն դեռ փոր­ձեր կա­նի` զոմ­բիի պես ժա­մա­նա­կա­վո­րա­պես վե­րա­կեն­դա­նա­նալ: Պա­տա­հա­կան չէ, որ սրանք ընտ­րող­նե­րի ցու­ցա­կում թո­ղել էին նաև այն­պի­սի հան­գուց­յա­լի, ինչ­պի­սին է Վի­գեն Խա­չատր­յա­նը: Դա տրա­մա­բա­նո­րեն տե­ղա­վոր­վում է նույն շղթա­յում նրանց 2018–ի հրա­պա­րակ բե­րած դա­գաղ­նե­րի ու մա­հե­րով սնվե­լու հետ:

Իսկ ներ­սում թող խու­ճա­պի ու գզվռտո­ցի են­թարկ­վեն: Նույ­նիսկ առ­նե­տա­վազ­քի տեղ չու­նեն: Գ­րո­ղի ծոցն ու­ղար­կե­լու պահն ար­դեն ուր­վագծ­վում է: Չ­նա­յած` հայ­կա­կան Գ­րո­ղը սրանց հա­մար ափ­սոս է, սրանց սա­զա­կան է ջհան­դա­մի գյո­ռը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ






Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top