Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ը Նվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններով

Հայրենիքի մասին խոսում են մարդիկ, ովքեր սեփական ընտանիքին ու սեփական կնոջը տեր չեն. ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՍտեփանակերտիՎահրամ Փափազյանի անվանդրամատիկական թատրոնի ռեժիսոր ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով տեւական ժամանակ է,ինչ գտնվում է Հայաստանում եւ չիկարողանում վերադառնալ Արցախ:

Պարոն Խաչատրյան, Դուք Արցախի մասին նոր վավերագրական կարճամետրաժ ֆիլմ եք նկարահանել, կմանրամասնե՞ք:

Անցյալ տարի դեկտեմբեր ամսին առողջական խնդիրների պատճառով եկաՀայաստան, սկսվեց շրջափակումը, չկարողացա վերադառնալ Արցախ:Բնականաբար, մեջս նյարդային վիճակ առաջացավ, քանի որ ես չեմ կարող անտարբեր լինել այն ամենին, ինչկատարվում է մեր երկրում, եւ որոշեցի մի բան անել: Ես ստեղագործող մարդ եմ: Իմ նյարդային համակարգը, իմ աշխարհը հանգստանում է, երբ խոսում եմ դրա մասին՝ կա՛մ բեմից, կա՛մ կադրի միջոցով: Կապ հաստատեցի Արցախի Հանրային հեռուստատեսության հետ, ասացի ֆիլմի գաղափարի մասին եւ նրանց առաջարկեցի, որ աջակցեն: Նրանք համաձայնվեցին:Աշխատեցինք ու ավարտեցինք ֆիլմը, եւ հայտ ներկայացրի, ուղարկեցինք փառատոներին:Այս պահի դրությամբ փառատոներին ներկայանալու բավականին մեծ պահանջարկ կա: Երկու օրվա մեջ 18 միջազգային փառատոն հայտն ընդունել է: Գիտեք, ես մի քայլ եմ արել, բայց չգիտեմ, թե ինչպես կընդունվի:

Ի՞նչ քայլի մասին է խոսքը:

Թուրքիայում կա մի փառատոն, որին, չգիտես ինչու, ձեւաչափերով համապատասխանում էինք: Ես ուղարկեցի հենց այդտեղ, եւ իրենք վերցրին նախնական դիտման: Հիմա էլ ժյուրին ստիպված է լինելու նայել, որ Արցախի Հանրային հեռուստատեսությամբ եւ ԿԳՄՍ աջակցությամբ նկարահանվել է Արցախի շրջափակման մասին պատմող ֆիլմը: Փառատոնի կանոնների մեջ մտնում է նաեւ այն, որ իրենք ուզեն-չուզեն պետք է նայեն: Ի դեպ, արդեն ֆիլմը Մոնրեալում եւ Տորոնտոյում ցուցադրվելու է:

Ներկա պահին Երեւանում եք, դիմե՞լ եք որեւէ կառույցի, որպեսզի Ձեզ հետ ուղարկեն Արցախ:

Այո, դիմել եմ, բայց դեռ չեն տանում: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ ընկերներս գտնվում են շրջափակման մեջ, ու ես այդ պահին իրենց հետ չեմ ու չեմ կիսում այն զրկանքները, որ հիմա իրենք կրում են՝ մնալով Արցախում:

Հաճախակի՞ եք հեռախոսով շփվում Արցախում ապրող Ձեր ընկերների ու կոլեգաների հետ:

Օրը հինգ-վեց անգամ խոսում եմ նրանց հետ: Անտարբեր չեմ այն ամենի հետ, ինչ-որ հիմա կատարվում է, ու չեզոք չեմ կարող ինձ պահել այդ ամեն ինչին: Իրականում վիճակը վատ է, բայց երբ խոսում եմ նրանց հետ՝ տեսնելով իմ նյարդային վիճակը, իմ ընկերներն ավելի շատ ինձ են հանգստացնում, քան ես իրենց: Դրա մեջ է աշխարհի աբսուրդը, որ հակառակը պետք է լինի:

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայաստանյան արձագանքների մասին ի՞նչ կասեք:

Դանթեն մի շատ ճիշտ տեքստ ունի, որ ասում է. «Դժոխքի ամենախորը, մոռացվածանկյուններում հայտնվելու են չեզոքներն ուանտարբերները»: Այսօր այդ չեզոքությունն ուանտարբերությունը կա մեր երկրում:

Ինչպե՞ս եք վերաբերվում Երեւանի ավագանու ընտրություններին, կային քաղաքական ուժեր, որոնք ընտրապայքարի մեջ էին մտել՝ հանուն Արցախի շեշտադրումներով…

Գիտե՞ք վատը որն է, որ շահարկումն ի սրտե չէ: Եվ դու չես հավատում իրենց խոսքերին:Երեւան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, բայց այս վիճակում ի՞նչ ընտրությունների մասին կարող էր խոսք լինել:Եթե այդքան անհանգստացած էին Արցախի ճակատագրով, թող պայքարեին, միջազգային կառույցներին դիմեին:

Մշակույթի գործիչներից ոմանք էլ են այդ ընտրապայքարում

Ի՞նչ մշակույթի գործիչ…..Իրենց մեջ մարդ արարածն է կորել: Հենց դա եմ ասում, որ հայտնվել են չեզոքներն ու անտարբերները:

Ասում եք՝ պատրաստ եք ցույց տալ իրենց իրական տեղը, բայց որքանո՞վ են դա նրանք հասկանում: Եվ արդյո՞ք ճիշտ խոսքն այսօր տեղ ունի մեր երկրում:

Ինձ համար միեւնույնն է՝ տեղ կունենամ, թե չեմ ունենա: Ես իմ խղճի առջեւ եմ պատասխան տալու: Վլադիմիր Վիսոցկին մի տեքստ ունի, որ վերջերս հաճախակի եմ հիշում. «Мне есть что спеть, представ перед Всевышним, Мне есть чем оправдаться перед Ним»:Ինձ համար Վիսոցկու այդ տեքստն այսօրշատ կարեւոր է, որովհետեւ, երբ գապատասխան տալու օրը, դու չես կարողարդարանալ քո չեզոք պահվածքի համար, որերկրի վիճակն այն չէր, որ նախկինները այսէին արել, ներկաներն այսպես վարվեցին, որկար պայմանավորվածություն: Դուպատասխան ես տալու զուտ քո արարքներիու անտարբեր վերաբերմունքի համար: Չէ՞ որ դու հետո պետք է կարողանաս նայելմարդկանց աչքերի մեջ:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Արցախումկայացած նախագահական ընտրությանը:

Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց մարդկության ընտրությանը չեմ հավատում: Խոսքս Հայաստանի մասին չէ: Ես ուղղակի դեմոկրատիային չեմ հավատում: Երբ ինձ ասում են ընտրություն, ասում եմ՝ մարդը չի հասել այն էվոլյուցիային, որ ընտրի: Եկեք վերադառնանք մեկ թվական եւ հիշենք, թե ինչպես վարվեցին 33 տարեկան Հիսուսի հետ:Երուսաղեմում մարդկության առաջ կանգնած էր ընտրություն: Պետք է ընտրեին կա՛մԲարաբային, կա՛մ՝ Հիսուսին: Իրենք ընտրեցինԲարաբային: Եվ այդ ժամանակից մինչ այսօրոչինչ չի փոխվել: Մարդը նորից կընտրիԲարաբային, երբ լինի ընտրություն: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Հավատո՞ւմ եք այն օրվան, որ կրկին կվերադառնաք Արցախ եւ նորից թատրոնում բեմադրություններ կանեք:

Ոնց էլ լինի, ես կվերադառնամ Արցախ:Արցախի թատրոնն իմ ըտանիքն է: Ես կիսատ եմ առանց իրենց: Իսկ ամբողջական դառնալու համար պետք է վերադառնաս ու քո ընտանիքում լինես: Դու ո՞նց կարող ես կիսատ-պռատ մարդ լինել: Հավատալու հարց չկա, դա պարտադիր է: Մինչ օրս ես մնում եմ թատրոնի բեմադրող ռեժիսոր: Ես նույնիսկ ասացի՝աշխատանքից ազատման դիմում գրեմ, որ մինչեւ ճանապարհները բացվեն՝ նոր գամ, տնօրենն ինձ մերժեց: Ու ամենաաբսուրդն այն է, որ Արցախի, հայրենիքի մասին խոսում են մարդիկ, ովքեր սեփական ընտանիքին ու սեփական կնոջը տեր չեն: Եթե դու քո ընտանիքին անգամ չես կարողանում տեր լինել, ո՞նց կարող ես երկրի տերը լինել: Գնա ընտանիքիդ տեր եղիր, նոր խոսիր մեր երկրից, ոչ թե գոռա՝ մենք ենք տերը մեր երկրի: Արժեքները փոխվել են…

Դուք արմատներով արցախցի՞ եք:

Ոչ, արցախցի չեմ Մի անգամ Արցախում խոսակցություն գնաց, եւ ասացին՝ ինչո՞ւ եմ Արցախին այդքան նվիրված, եթե արցախցի չեմ: Ես ասացի՝ իմ ընտանիքի ամենալուսավոր տղերքը զոհվել են Արցախի խրամատներում: Հորեղբայրս, ում սիրում էի բոլորից առավել, հանուն Արցախի զոհվել է: Իմ արյունը խառնված է այդ հողի հետ: Ես իրավունք ունեմ խոսելու այդ հողից: Իսկ երբ այս աշխարհի համար ոչինչ չարած մարդիկ իրենց իրավունք են վերապահում խոսել, ինձ համար ծիծաղելի է: Ինձ ոչ ոք չի կարող արգելել: Օրը կգա, ես թուրքից կլուծեմ վրեժս:Ու այն քաղաքային վախի խառնաշփոթը, որ կա՝ վա՜յ, թուրքը կգա այս կանի, այն կանի, շատ աբսուրդ խոսակցություններ են: Կամ որ ասում են՝ Թուրքիայի հետ բացենք ճանապարհները, գնանք-գանք:Անվտանգությունը, վստա՞հ են, որ կապահովեն: Թուրքի հետ սուտ բարոյականություն չես կարող խաղալ: Նա թաթարական ցեղատեսակ է եւ աշխարհին բացի սպանդից ու թալանից՝ ոչինչ չի տվել: Ու հիմա ուզում են համոզել, որ կարող ենք թուրքի հետ բարեկամություն անել ու իրենց հետ լա՞վ լինել: Թուրքը մնում է թուրք

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top