Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Երեւանը մերժեց «Նիկոլ-Քոչարյան» կեղծ քաղաքական համակարգը

Հասարակություն

Երեւանի ավագանու ընտրություններում ընտրողների  շուրջ 3/4-ի բացակայությունը  վկայում է այն մասին, որ  հանրությունը այլեւս չի պատրաստվում  մասնակից լինել  այն ակնհայտնորեն պայմանավորված  խաղին, որտեղ  իշխանություն շարունակում է մնալ Նիկոլը, իսկ ընդդիմության դերը  ստանձնել է Ռոբերտ Քոչարյանը:  Առերեւույթ կա ինչ-որ պայքար, սակայն  խորքային իմաստով  այս երկհեծան համակարգը  կողմերից եւ ոչ մեկը իրականում փոխել չի պատրաստվում: Հենց զգալով այդ կերծ իբր պայքարի մթնոլորտը  երեւանցին բոյկոտեց ընտրությունները:

Իրավիճակը նման է  խոսացած ֆուտբոլային խաղին, երբ  մինչ խաղը սկսելը արդեն իսկ հայտնի է հաշիվը: Դաշտում խաղացողները ցույց են տալիս, թե իբր մրցակցության  մեջ են մտել միմյանց հետ, սակայն իրականում  խստորեն պահպանում են  ստվերային պայմանավորվածությունները: Հանդիսատեսը տրիբունաներում սկսում է սուլել եւ լքում է խաղադաշտը:

Նիկոլի  «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆը երկու տարի առաջ Երեւանում հավաքեց 41 տոկոս կամ 181180 ձայն, իսկ այժմ դրա կեսից քիչ` 32,57 տոկոս կամ 75,463 ձայն:

Ինչ վերաբերում է «գլխավոր» ընդդիմությանը` Ռ. Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքին ապա նա ստացավ ընդամենը  15,43 տոկոս կամ 35,739 ձայն, այն դեպքում, երբ ընդամենը 2 տարի առաջ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ ստացավ Երեւանում 123 307 ձայն կամ գրեթե 28 տոկոս: Այսինքն Ռ. Քոչարյանը երկու տարվա մեջ կորցրեց իր հետեւորդների երկու երրորդի աջակցությունը:

Ընդ որում, հենց այս «խոսացած խաղի» տրամաբանությունից է, որ «Հանրային ձայնը» անսպասելի ստացավ ձայների 10 տոկոսը, այն էլ այն դեպքում, երբ այդ քաղաքական ուժի առաջնորդները կա՛մ արտասահմանում են, կա՛մ կալանավորված: Նրանք չեն մասնակցել նախընտրական քարոզչությանը, զրկված են եղել հասարակության հետ հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից, որեւէ լուրջ  ֆինանսական ներդրում ընտրություններում չեն ունեցել, իրենց ցուցակից հանրությանը հայտնի են 2-3 հոգի եւ այդքանով հանդերձ առաջին անգամ մտնելով  քաղաքական դաշտ ստացել են բավականին պատկառելի  տոկոս:

Երեւանցին մերժեց նաեւ  իրեն որպես նոր ընդդիմադիր ուժ ներկայացնող «Ապրելու եկիրը» քաջ իմանալով, որ մի կողմից սա օլիգարխ  Ռուբեն Վարդանյանի  խաղալիքն է եւ մյուս կողմից սրանք Նիկոլի  արբանայկներից են եւ էության մեջ ոչնչով չեն տարբերվում նույն Նիկոլից:

Նույնը կարելի է ասել ընտրություններին մասնակցող թիմերի  ճնշող մեծամասնության մասին: 

Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցող  գրեթե բոլոր ուժերը իրենց արտաքին քաղաքաքական ուղղվածության մեջ այս կամ այն չափով  հակառուսական են` ամենածայրահեղ ռուսատյացներից  (ծաղրածու Հայկո, Արամ Սարգսյան եւ այլն) մինչեւ նիկոլատիպի հակառուսական գործիչներ: Եվ այստեղ էլ երեւանցին  չտեսավ  որեւէ իրական ընտրության հնարավորություն ու ստացվում էր, որ ում էլ ընտրի միեւնույնն է` ձայնը տալու է հակառուսական  կամ առնվազն չեզոք  ու հստակ կողմնորոշում չունեցող որեւէ քաղաքական ուժի:

Մի խոսքով,  Նիկոլ-Քոչարյան  երկբեւեռ հայկական քաղաքական համակարգը  այլեւս գործունակ չէ եւ հայ հասարակությունը  հատկապես մայրաքաղաքում  պատրաստ է ընդունել  նոր ուժի, որը Նիկոլի ստանդարտ  «ներկաներ ընդդեմ նախկինների» բանաձեւից դուրս է, ունի հստակ  արտաքին քաղաքական, երկրի անվտանգության, տնտեսական զարգացման ու արդարության չափանիշներ: Ահա սա է այս  տխուր ընտրությունների  գլխավոր դասը:

Ա. Հովհաննիսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ