Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Երևանի ավագանի է անցել 5 քաղաքական ուժ

Ներքաղաքական

ԿԸՀ-ն ավարտել է Երևանի բոլոր՝ 475 տեղամասերում քվեների հաշվարկը։ Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը․

  1. «Հանրային ձայն» կուսակցություն – 9,68 տոկոս կամ 22,431 ձայն
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 32,57 տոկոս կամ 75,463 ձայն
  3. «Արդար Հայաստան» կուսակցություն – 1,12 տոկոս կամ 2595 ձայն
  4. «Հաղթանակ» կուսակցություն – 1,71 տոկոս կամ 3959 ձայն
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 0,74 տոկոս կամ 1706 ձայն
  6. «Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 1,11 տոկոս կամ 2572 ձայն
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 18,89 տոկոս կամ 43,765 ձայն
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 0,34 տոկոս կամ 780 ձայն
  9. «Հանրապետություն» կուսակցություն – 11,32 տոկոս կամ 26,236 ձայն
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 0,55 տոկոս կամ 1282 ձայն
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1,8 տոկոս կամ 4174 ձայն
  12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1,01 տոկոս կամ 2348 ձայն
  13. «Ապրելու երկիր» կուսակցություն – 3,64 տոկոս կամ 8425 ձայն
  14. «Մայր Հայաստան» դաշինք – 15,43 տոկոս կամ 35,739 ձայն

Եվ այսպես, Երևանի ավագանի են անցնում, ըստ հերթականության՝

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
  2. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը
  3. «Մայր Հայաստան» դաշինքը
  4. «Հանրապետություն» կուսակցությունը
  5. «Հանրային ձայն» կուսակցությունը

Փոշիացված ձայները, այսինքն՝ ավագանի չանցած կուսակցությունների ստացած ձայները կազմում են ընդհանուր՝ 27,841 ձայն կամ 12,11 տոկոս։ Այն բաժանվելու է ավագանի անցած ուժերի միջև՝ ըստ համամասնության։

Եվ այսպես, համաձայն տարածված կարծիքի՝ ՔՊ-ն և Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կկազմեն։ Սակայն այդ պարագայում անգամ, գումարած փոշիացված ձայները, նրանք չեն կարողանում քաղաքապետ ընտրել՝ մյուս երեք ուժերի միավորվելու պարագայում։ Հիշյալ երկուսի ձայները միասին կազմում են 43,89 տոկոս, մյուսներինը՝ 44 տոկոս։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ