Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Եթե վարչական ռեսուրսի կիրառում լիներ, կունենայինք մոտավորապես 40% մասնակցություն.Տիգրան Ավինյան

Ներքաղաքական

Տրամադրությունը շատ լավ է և մեծ հույսերով, որ երևանցիներն իրապես իրենց խոսքն ասել են այս ընտրություններին և իրենց վստահության քվեն տվել են մեզ»,- հայտարարել է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով այս ընտրություններից ակնկալիքների մասին։

Անդրադառնալով ընտրությունների պասիվությանը Տիգրան Ավինյանն ասել է, որ երևանյան ընտրությունների իրական պատկերը հենց այդպես պետք է լիներ։ Ըստ նրա, այս ընտրությունների արդյունքները պետք չէ համեմատել ոչ 2017 թվականի հետ, որի ժամանակ ահռելի վարչական ռեսուրս էր կիրառվում, ոչ էլ 2018 թվականի հետ, որտեղ կար հեղափոխության մեծ ոգևորությունը. «Կարծում են բնականոն, նորմալ ընտրություններ են եղել, որոնք կարծում եմ հետագայում էլ մեր քաղաքային ընտրությունների մակարդակն այսպիսին է լինելու»։

Տիգրան Ավինյանը բացառել է վարչական ռեսուրսի կիրառման հավանականությունը. «Որևէ մեկին պարտադրողաբար չի ասվել գնա ինձ ընտրի։ Միայն Երևան քաղաքում վարչական ռեսուրս կիրառելու դեպքում, եթե պետական ապարատը միացնեինք, կառավարությանը ենթակա բոլոր մարմինները, կոմիտեները, քաղաքապետարանը, ձեզ վստահեցնում եմ՝ կունենայինք մոտավորապես 40% մասնակցություն»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ