Կա օրենքի լրջագույն բաց.5/04 ընտրատեղամասի նախագահ
ՆերքաղաքականԴավթաշեն վարչական շրջանի 5/04 ընտրատեղամասի նախագահ Պետրոսյան Կամոն iravunk.com- ի հետ զրույցում, 18։00֊ի դրությամբ նշեց, որ փաստացի կա 1838 ընտրող, որից, մինչ այդ ժամը մասնակցել են 574 հոգի։
֊ Այս պահին մասնակցել է մոտ 30%֊ը, հույս ունենք, որ դեռ կգան, բայց շատ պասիվ է ընթանում։ Միջադեպեր չենք ունեցել, մեր ընտրատեղամասում ներկա են` ՔՊ, Ապրելու երկիր, Հանրային ձայն, Մայր Հայաստան, Ազգային Առաջընթաց կուսակցության ներկայացուցիչները։
Վերջում տեղամասի ղեկավարը հավելեց.
֊ Ես օրենքի լուրջ բաց եմ նկատում, այսինքն, եթե ընտրողների 50%֊ից ավելին չներկայանան ընտրության պետք է այն անվավեր համարել։ Օրենքը ընդունել են 30 տարի առաջ, որը մեր ժողովրդին բերել անգործության։ Պետք է իշխանավորները <<դաստիարակեն>> ժողովրդին, որպեսզի նրանք հասկանան ընտրության կարևորությունը և գան ընտրատեղամաս կատարելով իրենց քաղաքացիական պարտքը։
