Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Չբնակեցված տարածքներում գրանցված հարյուրավոր քաղաքացիներ, օտարերկրացիներ, առանց մատնահետքի կտրոն տրամադրելու դեպքեր․ «Հայաքվեի» արձանագրած խախտումները

Թավշյա տեռոր

«Հայաքվե» դիտորդական առաքելությունն ընտրատեղամասերի՝ տեսախցիկներով ուղիղ հեռարձակման և տեղամասերով շրջիկ խմբերի մշտադիտարկման արդյունքում արձանագրել է խախտումեր, որոնք շտկված չեն։

85 հոգի գրանցված են Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ:

Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի:

Մեկ այլ տարածք, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային գրանցված է 48 հոգի:

Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը համապատասխանաբար Նորքի գերեզմանատունն է, գրանցված է 159 ընտրող:

Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված են 171 քաղաքացի:

Օդանավակայան 50 հասցեում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված են 66 քաղաքացի:

Բազմաթիվ քվեատուփերի վրա 4 փոքրիկ անցքեր կան. դրանք պետք է փակ լինեն:

Թաիրովի 46 հասցեում՝ ոչ բնակելի տարածքում, գրանցված է 172 քաղաքացի:

6/30  տեղամասում գրանցման սարքերն ունեն անձնագրային ճանաչելիության խնդիր

6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ օգնի քվեարկել, սակայն նախագահի զգուշացումից հետո հեռացել է քվեախցիկից:

2/25 տեղամաս /Նոր Նորքի 7-րդ զանգված/ քաղաքացին ահազանգել է, որ իրենց տան հասցեում ավելացել են մարդիկ, որոնց նա չի ճանաչում /5 հոգի/:

Նոր ստացած անձնագրերով անձինք են մոտենում ընտրատեղամաս, որոնց ժամկետը դեռ 6 ամիսը լրացած չէ։ Ուշադրություն դարձրեք անձնագրերի ժամկետներին։

8/60 հանձնաժողովի նախագահը ծրարը պատռել և նետել է աղբարկղը:

Մի քանի տեղամասերում առանց մատնահետքի ճանաչման կտրոն տրամադրելու դեպքեր են արձանագրվել:

Մի քանի տեղամասերում նկատվել են ռուսներ և հնդիկներ, ովքեր խմբերով են ժամանում: Որպես կանոն նրանք չեն տիրապետել հայոց լեզվին:

6/13 տեղամասում /Թիվ 43 մանկապարտեզ/ տեղակայված մի տնակի մեջ մեծ թվով մարդիկ կան՝ ջահել տղաներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում:

9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել, որ իրենք երկրում չեն և իրենց փոխարեն ոչ մեկը չքվեարկի։

2/29 տեղամասում ծերունին փորձել է հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող ցուցակները նայել: Ասել են դրսի ցուցակները նայեք, վեճ է սարքել:

4/33 տեղամասից 50 մետրից մոտիկ փակցված է Ավինյանի մեծադիր պաստառը

4/53 տեղամասում ուղիղ 50 մետրի վրա իրենց գրասենյակն ու պաստառն է:

1/3 ընտրատեղամասում քվեախցիկում գրիչով նշված է եղել N2:

Ժամը 11:30-ից elections.am/ կայքը չի գործում, 12:10-ի դրությամբ վերականգնված չէ, հետևաբար՝ 475 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը չի գործում:

Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89-ն է, մինչդեռ անզեն աչքով երևում է, որ տարբեր տեղամասերում հնդկաստանցի ընտրողների թիվը շատ ավելին է:

6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրամանին, փորձում էր բաց քվեարկել: Դեպքը արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն:

6/12 տեղամասում լուսանկարել են քվեաթերթիկը, որն արձանագրել է նախագահը և հրավիրել ոստիկան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ