Պահանջում եմ տալ գնահատական. Սեմյոն Բաբայանը դիմել է ԿԸՀ նախագահին
Ներքաղաքական
«Հանրային ազդարար» ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին:
«Պահանջում եմ տալ գնահատական`
1. տասնյակ պաստառ նույն վայրում տեղադրելու առնչությամբ` օրինակ, Հրազդան ստադիոնի երկայնքով,
2. որտեղից են հայթայթվել այդ գումարները պատվիրատուի կողմից,
3. ինչու շրջակա վայրում չկան այլ կուսակցությունների գովազդներ, արդյոք չի եղել արտոնյալ դրանց տեղադրումը գործող քաղաքապետարանի վերնախավի կողմից,
4. ինչու են քպ-ի քարոզարշավին մասնակցել պետական մարմինների ղեկավարները, որոնք անգամ արձակուրդում չեն գտնվել՝ ամբողջ այս ընթացքում։
Խնդրում եմ՝ արձանագրել այս խախտումները», - ընդգծել է Ս. Բաբայանը: