Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը՝ ՍԴ վարքագծի վերաբերյալ

Թեմա

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը՝ Սահմանադրական Դատարանի հակասահմանադրական վարքագծի վերաբերյալ․

Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը 2023թ. հուլիսի 11-12-ին ընդունեց քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որով քննություն իրականացնելու պատասխանատու մարմիններին իրավունք վերապահվեց, առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց:

Քրեական արդարադատության հետ աղերս չունեցող և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հայտնի այս օրինագիծն ընդունվեց արհամարելով մասնագիտական բացասական կարծիքները, անգամ անտեսվեցին իշխանության քմահաճույքները սպասարկող ԲԴԽ-ի, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ մարմինների բացասական եզրակացությունները:

Հետամուտ լինելով այս հակասահմանադրական օրենքը չեղարկելու գործին, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները՝ իրացնելով Սահմանադրությամբ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին վերապահված անվիճելի իրավունքը, 2023թ. օգոստոսի 9-ին ՍԴ ներկայացրեցին այս օրենքի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում՝ միջնորդելով նաև կասեցնել օրենքի գործողությունը մինչև գործի վերաբերյալ ըստ էության որոշման կայացումը, քանի որ այս օրենքի գործադրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Թեև ի սկզբանե ենթադրվում էր, որ քաղաքական իշխանության կողմից զավթված ՍԴ-ն կաշկանդված է լինելու այս հարցով, սակայն այն ինչ արեց վերջինս վեր է ողջամտության սահմաններից:

Նախ, ՍԴ-ն խախտելով Դիմումի գրանցման/ընդունման Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասի» սահմանադրական օրենքի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի դրույթներով ամրագրված պահանջները, 3-օրյա ժամկետի փոխարեն միայն դիմումը մուտքագրելուց հետո 21-րդ օրը՝ ի դեմս զեկուցող դատավոր Երվանդ Խունդկարյանի, գրություն ուղարկեց դիմումատու Ազգային ժողովի պատգամավորներին, որով ոչ ավել ոչ պակաս կասկածի տակ դրեց պատգամավորների կողմից դիմումը ստորագրելու հանգամանքը: Այս աննախադեպ վարքագիծը թեև դիմումը ստորագրած պատգամավորների կողմից համարվեց անընդունելի, այնուամենայնիվ նրանք երկրորդ անգամ ստորագրելով վերահաստատեցին դիմումը իրենց կողմից ներկայացրած լինելու հանգամանքը՝ հուսալով, որ ՍԴ-ն ի վերջո կանցնի Սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործադրմանը:

Տեսնելով, որ հնարավոր չէ այս պրիմիտիվ քայլով հրաժարվել դիմումը քննարկելու և բավարարելու պարտականությունից, ՍԴ-ն 2023թ. սեպտեմբերի 12-ին ապօրինի կերպով ընդունեց աշխատակարգային որոշում (այն հրապարակելով մի քանի օր անց), որով մերժեց դիմումի քննությունը՝ արձանագրելով, որ իբրև թե դիմողը չի հաղթահարել ՍԴ քննության ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանները:

Ընդգծելով իրավական պետությունում Սահմամադրական դատարանի բացառիկ առաքելության կարևորությունը՝ սահմանադրական նորմերի մեկնաբանման միջոցով ապահովել իրավունքի գերակայությունը, փաստում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, հաճախ միտումնավոր կերպով անտեսելով դիմումը վարույթ ընդունելուն և/կամ գործի քննությանը ներկայացվող պահանջները, ցուցաբերելով բացարձակ կամայականություն՝ շեղվում է իր բարձր առաքելությունից:

Նման էժան աճպարարությունը անհամատեղելի է «Բարձր դատարան» պատվավոր կոչմանը: «Պատշաճ հիմնավորում» ստեղծելու նպատակով դատական նիստում քննության ենթակա հարցերը ապօրինի կերպով աշխատակարգային քննարկումներով փոխարինելով՝ աղճատվել է դիմումի բովանդակությունը, աշխատակարգային որոշման մեջ Դիմողի կողմից բարձրացված հարցերը միտումնավոր կերպով մեջբերվել են կոնտեքստից կտրված, չեն ներկայացվել դիմումով բարձրացված բոլոր հարցերը: Ինչի հիման վրա Սահմանադրական դատարանը կատարել է կցկտուր և դեֆորմացված դատողություններ և դատարկ ու անհիմն պնդումներ՝ օգտագործելով նաև Սահմանադրական դատարանին ոչ հարիր բառամթերք: Առ այդ, վերահաստատելով իրավական պետություն կերտելու, իրավունքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների անշեղ գործադրելու հրամայականը՝ Սահմանադրական դատարանի վերը նկարագրված վարքագիծը գնահատում ենք որպես հակասահմանդրական, ինչը ցավալիորեն տարածում է ստանում նաև այլ դատական ատյաններում և իրավապահ համակարգում:

Դիմումի քննության մերժումը գնահատում ենք որպես օրվա քաղաքական իշխանության հերթական ապօրինի որոշման հետևանք, որը հանգեցնում է ՍԴ-ի կողմից Սահմանադրությամբ սահմանված պարտականությունից փաստացի հրաժարում: Սա փորձ է փաստացի դադարեցնել իրավական պետության սահմանադրական անփոփոխելի նորմի գործողությունը, ինչն առերևույթ առանձնապես ծանր հանցագործություն է:

Դիմում ենք իրավունքի գերակայության ապահովման հարցերով զբաղվող և լիազորված տեղական և միջազգային կազմակերպություններին՝ դատապարտել օրվա քաղաքական իշխանության և վերջիներիս կամակատար դատական և իրավապահ մարմինների ու պաշտոնատար անձանց ապօրինի վարքագիծը, ինչպես նաև պահանջել վերջիներից վերադառնալ օրինականության սահմաններ:

Վստահեցնում ենք, որ սահմանադրությունը խախտած բոլոր անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված