Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ֆրանսիան Հայաստանից Արեւմուտք չի երեւում, ոչ էլ ԱՄՆ-ն. հաշվարկները շատ սխալ են. Խաչատրյան

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կարծիքով` այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը բավականաչափ ռիսկային քայլ է։

— Ես չեմ ուզում թյուր պատկերացում ստեղծվի, որ ես շատ գոհ եմ խաղաղապահ առաքելության իրականացման որակից: Ո՛չ, մենք նույնպես բազմաթիվ հարցեր ունենք, բայց այս պահին այդ ռիսկային խաղն անհասկանալի է: Ես չեմ հիշում, որ որեւէ նոր «գործընկեր» պատրաստակամություն հայտնի այստեղ զինված կոնտինգենտ ուղարկելու, ապահովելու մեր սահմանների անվտանգությունը, Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը, ապահովելու Քաշաթաղի միջանցքով մարդկանց եւ բեռների անխոչընդոտ երկկողմ երթեւեկությունը: Այս ծանր պայմաններում նման ռիսկային քաղաքականություն վարելը հղի է բազմաթիվ անկանխատեսելի, բացասական հետեւանքներով: Փորձում են դեպի Արեւմուտք շեղվել, բայց կարծեմ` երբ իրենք Արեւմուտք են նայում, տեսնում են Թուրքիային: Ֆրանսիան Հայաստանից Արեւմուտք չի երեւում, ոչ էլ ԱՄՆ-ն է երեւում: Այնպես որ հաշվարկները շատ սխալ են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ