Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Թուրքիայի ակտիվությունը չի կարող որեվէ լավ բան խոստանալ. Աբրահամյան

Թեմա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` այս պահին Հայաստանի իշխանությունների կողմից դեմարշ անելը ՌԴ-ին կարող է ճակատագրական լինել եւ ծանրագույն հետեւանքներ ունենալ, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց շահերն առաջ տանելու համար աշխատում են ՌԴ-ի հետ, ու այս պարագայում ՌԴ-ի փոխարեն` Թուրքիան է գալիս առաջին պլան:

— Ռուսաստանը մեր տարածաշրջանում գլխավոր դերակատարն է` անկախ նրանից, թե ով ինչ դերակատարում ունի: Այսինքն` կարող են մի շարք խնդիրներ լինել երկկողմ հարաբերություններում, կարող են լինել ակնկալիքներ, որոնք չեն իրացվել տարբեր իրավիճակներում, բայց վերցնել ու թիվ մեկ դերակատարի նկատմամբ նման դեմարշ իրականացնել` կարող է ծանրագույն հետեւանքներ ունենալ: 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան փորձում էր մխրճվել ոչ միայն Արցախի եւ Հայաստանի հարցով տարվող բանակցային գործընթացում, այլ որոշակի առավելություն ստանալ Հարավային Կովկասի հիմնական դերակատար Ռուսաստանի նկատմամբ: Թուրքիայի ակտիվությունը չի կարող որեւէ լավ բան խոստանալ բանակցային գործընթացում: Հենց միայն այն, որ Թուրքիան այսօր ըստ էության, Հայաստանի հրավերով այդ բանակցային գործընթացում է եւ փորձում է իր դերը ստանձնել, արդեն իսկ շատ վտանգավոր է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ