Ադրբեջանի կողմից անվերջ կուտակումները կարող են հանգեցնել նոր բախման. Սեյրան Օհանյան
Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ գտնում է, որ Ադրբեջանի կողմից անվերջ տեղաշարժերը եւ տեխնիկայի կուտակումները, ինչպես նաեւ ռազմական պոտենցիալի ավելացումն ի վերջո կարող են հանգեցնել նոր բախման:
— Ես չեմ ուզում վախեցնել հասարակությանը, ընդամենը ձգտում եմ, որ բարձրանա մեր մարտական ոգին եւ դիմադրության ունակությունը: Երկրի ողջ պոտենցիալը պետք է ուղղել մեր մարտական հնարավորությունների ուժեղացմանն ու բարձրացմանը։ Այդ գործընթացը պետք է ընթանա կանոնավոր զորավարժություններին զուգահեռ։