Իշխանությունները վաղուց հրաժարվել են իրենց հռչակած արժեքներից. Թովմասյան
Ներքաղաքական
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ահազանգում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին քարոզարշավի ընթացքում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծված:
— Այս մասին ես բարձրաձայնել եմ միջազգային իմ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, նաեւ գրավոր ձեւաչափով եմ տեղեկացրել, որպեսզի նրանք իմանան, որ իշխանությունները վաղուց հրաժարվել են իրենց հռչակած արժեքներից: