Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան «Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է 10 հրթիռ հարվածել է Պոլտավայի նավթավերամշակման գործարաններին և հիդրոէլեկտրակայանին ԱԺ նիստը ուղիղ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հոկտեմբերի 30. Օրվա խոսք Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր

Եթե հավատանք Գելափի հարցմանը, ապա շուրջ 15-20% ձայների չափով կեղծիք պետք է իրականացվի, ՔՊ-ն կարողանա միայնակ 50%-ից ավելի «կողմ» ձայների շեմը. Արտակ Զաքարյան

Զարկերակ
Եթե հավատանք «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հարցմանը, ապա պետք է արձանագրենք, որ անգամ ընտրախախտումների դեպքում` ՔՊ-ն չի կարող Երևանում հաղթել միայնակ:
Եթե հավատանք հարցմանը, ապա շուրջ 15-20% ձայների չափով կեղծիք պետք է իրականացվի, որպեսզի բոնուսների հետ մեկտեղ ՔՊ-ն կարողանա միայնակ հաղթահարել քվեարկությանը մասնակցածների 50%-ից ավելի «կողմ» ձայների շեմը: Կամ, ընտրությանը պետք է այնքան քիչ մասնակցություն լինի, որ դրանց կեսից ավելին կազմի Երևանի ընտրողների 23-24%-ը: Սակայն, ըստ GELLAP-ի` սպասվում է բարձ մասնակցություն:
Եթե հավատանք հարցման արդյունքներին, ապա Երևանի ավագանին հաջորդ շաբաթ կարող է քաղաքապետ ընտրել.
ա) ՔՊ + մարիոնետներ (Հանրապետություն և Լուսավոր Հայաստան) տարբերակով: Աղանդավորները, ԿԸՀ-ն և ՀՀ-ում սորոսի վկայականներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի վերջիններս մաքսիմալ քվե ստանան: Այս տարբերակի գլխավոր երաշխիքը վարչական ռեսուրսն ու ընտրախախտումներն են:
բ) Քաղաքապետի կոնսենսուսային թեկնածուով լայն կոլիցիա` առանց ՔՊ-ի: Այս տարբերակի համար անհրաժեշտ է, որպեսզի առնվազն հինգ ուժ (չհաշված ՔՊ-ն և իր մարիոնետները)` GELLAP- ի հարցման արդյունքներին մոտ տոկոսներով մտնեն Երևանի ավագանի:
Իրականում այս ամենը ողբերգություն է: Երեկ ուշ երեկոյան դիտում է խեղկատակություն հիշեցնեղ Հ1-ի բանավեճը և մտածում, «Տե´ր Աստված, միթե՞ մոտեցել է այս հիասքանչ ժողովրդի պատմության ավարտը: Միթե՞ չենք հասկանում, որ թշնամին արդեն թակում է Երևանի դռները: Միթե՞ չենք գիտակցում, որ ցեղասպանության ու կորուստների վտանգը մինչև չհեռացնենք` ոչ մի աղբահանություն, այգի, մանկապարտեզ, վերելակ ու ճոպանուղի ոչ մեկին չի փրկելու:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ