ՇՏԱՊ. տարհանվել են ոստիկանության և անձնագրայինի աշխատակիցները
Քրեական
Ռումբի մասին ահազանգ է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում: Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից։
Լրատվամիջոցի տեղեկություններով, այս պահին երկկողմանի փակ է Շիրակացի փողոցի մի հատվածը, տարհանվել են ոստիկանության բաժնի և նույն շենքում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակազմերը:
Նշվում է, որ տեղում աշխատում են սակրավորները: Դեպքի վայրում են նաև շտապօգնության աշխատակիցները: