Թրամփը Պեկինից հեռացավ նվազագույնով, մինչդեռ Սին մի քանի հաղթանակ տարավ. Reuters Դաժան ընտրապայքար է ընթանում. Դավիթ Սահակյանց Նիկոլն ականջիդ ի՞նչ ասաց... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔ Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)

Կառավարությունը հաստատեց Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թ երկարաձգելու ծրագիրը

Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում հաստատեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (ՇԺԵ-2) ծրագիրը և այդ ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին։

2014-ին իրականացվել է ՀԱԷԿ-ի №-2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թվականը։

Նշված ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ (շուրջ 189 մլն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63,2 մլրդ դրամ)։

Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ №2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ 2026 թվականից մինչև 2036 թվականը:

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին տրամադրվելիք վարկի միջոցներով, ինչն իր հերթին ՀՀ պետական բյուջեում կարող է առաջացնել ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում:

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից (մինչև 2040 թվականը):

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը Պեկինից հեռացավ նվազագույնով, մինչդեռ Սին մի քանի հաղթանակ տարավ. ReutersԴաժան ընտրապայքար է ընթանում. Դավիթ ՍահակյանցՆիկոլն ականջիդ ի՞նչ ասաց... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱշխա՛րհ, կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված