Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հայկ Մարությանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ներքաղաքական

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․

«Օրերս ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցի ուղիղ կեսը նվիրեց ավագանու ընտրություններին ու հատկապես ինձ։ Այդ ընթացքում նրա արած մի շարք հայտարարություններին ստիպված եմ անդրադառնալ։

Մասնավորապես, թե ես իբր

1. մինչեւ 2018-ի հեղափոխությունը քաղաքական ժանրում ելույթ ունենալիս թույլտվություն էի ստանում իշխանություններից

2. ՔՊ կուսակցությանը միացել եմ «լավ ժամանակներում»։

Այդ առիթով ուղղակի տեղադրում եմ հատվածներ անցած տասնամյակում իմ հանրային գործունեության մասին։ Այստեղ պարզ երևում է թե ով ում և երբ է միացել:

Ժողովուրդ ջան, կանխավ ներողություն եմ խնդրում անհամեստության համար, սա տեղադրում եմ բացառապես մեր ընդդիմախոսների հիշողությունը թարմացնելու նպատակով։

Հ.Գ. Ի դեպ, երբ սկսել էինք պայքարը հին համակարգի դեմ ՔՊ-ն դեռ գոյություն չուներ»։

Տեսանյութն՝ այստեղ ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ