Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Նիկոլը եւ իր դավադիր խմբակը ցուգցվանքի մեջ է. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Այս դավաճան իշխանության վախերից մեկի ապացույցը Արմեն Աշոտյանին ազատազրկելն է: Արդեն 75 օր է, ինչ Արմեն Աշոտյանը ազատազրկված է` նիկոլի ու ալիեւի վախերի պատճառով: Ինչո՞ւ ազատազրկեցին Արմեն Աշոտյանին, որովհետեւ նա ասում էր դիվանագիտական փոխհրաձգության մասին, որը մեր երկիրը հասցնելու է այս վիճակին: Նրան ազատազրկեցին, որովհետեւ նա ասում էր, որ այս գարշահոտ ստահակները հայրենիքի հանձման պրոցեսը հասցնելու են ավարտին: Նրան ազատազրկեցին, որովհետեւ նա ասում էր, որ նիկոլ-ալիև-միշել սիրախաղը բերելու է այսօրվա փակուղային իրավիճակին: Նիկոլն Արմեն Աշոտյանին հենց այս շրջանում է փակի տակ պահում, որ կարողանա ավարտին հասցնել ալիևին տված բոլոր խոստումները: Հենց Արմեն Աշոտյանն էր բացահայտում ու հրապարակում Նիկոլի դավաճանությունների մասին բոլոր մանրամասները, իսկ դա միանշանակ խանգարում էր նիկոլի արտաքին տերերին: Օղակն այնքան է սեղմվել, որ դավաճանները մնացել են քաղաքական թթվածնային քաղցով, քանի որ ուժային բոլոր կենտրոններին ռեվերանսներ մատուցելու արդյունքում դավադիր խմբակը նիկոլ փաշինյանի գլխավորությամբ հայտնվել է ցուգցվանքում», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ