Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել

Երևան-Մոսկվա պղտորված ջրերի երեսին հայտնված աղբի մասին. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Վերլուծություն

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին թե հայկական, թե ռուսական մեդիատիրույթում հայտնվում են տարաբնույթ պերսոնաժներ, որոնք ստանձնելով զանազան ամպլուաներ, իրականում միայն խորացնում են հանրային տիրույթում սերմանվող անվստահության մթնոլորտը և նպաստում թեժացող լարվածության աճին:

Սա է պատճառը, որ ստիպեց ինձ ուշադրություն դարձնել հայկական մեդիայում պարբերաբար հայտնվող մի ռուս «փորձագետի» հերթական զեղումներին, որոնցից ստացված մասնավոր տպավորություններից կարելի է ախտորոշել ավելի ազդեցիկ շրջանակներ, որոնց գործունեությունը «հայամետության» շղարշի ներքո իրականում կարելի է դիտարկել՝ որպես հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դագաղի վրա սեփական մեխը խփելու փորձ:

Այդպիսին է «առաջատար փորձագետի» կողմից ներկայացված, իր երևակայական «հայամետության» համար իբր տուժած, իսկ իրականում միջազգային քաղաքականությունից վիճակագրական սխալի շրջանակներում պատկերացումներ ունեցող Միխայիլ Ալեքսանդրովը, ում վերջին հարցազրույցում Նիկոլի «հինգերորդ կետը» փրկելու ջանասիրությանը կնախանձեր անգամ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի մտավոր կարողությունների խաչասերումից առաջացած արհեստական բանականությունը:

Ազատության մեջ լինեի, ուղիղ եթերում շատ մանրամասն և փաստերով կհիշեցնեի և կվերլուծեի, թե ինչ և ինչպես եղավ հայ-ռուսական պաշտոնական կապերի հետ 2018-ից առ այսօր: Ընդամենը նորից կրկնեմ այն տեքստերս, երբ ասում էի, որ անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի կողմից ընկալվում է՝ որպես «полезный идиот»:

Սխեման շատ պարզ է: Նիկոլը փորձում է փախցնել Հայաստանը դեպի Արևմուտք: Իրական Արևմուտքի դուռ Հարավային Կովկասում չկա, ուստի Նիկոլը Բրյուսելի անվան տակ՝ Հայաստանը տանում է դեպի Անկարա, իսկ դե, Անկարայի հետ Մոսկվան այնքան մեծ օրակարգ ունի, որ Հայաստանի խնդիրները կդիտարկվեն մնացածի շարքում` Լիբիա, Սիրիա, ուկրաինական պատերազմ, ատոմային էներգետիկա, գազային հաբ, և այլն:

Վերոնշյալ «առաջատար» փարձագետը տվյալ սխեմայի սպասարկո՞ւն է, թե՞ նիկոլական ՊՈԱԿ-ի արտահաստիքային աշխատող, կամ թե ադրբեջանական համապատասխան ծառայությունների կողմից վարձված հերթական ՀՀ-ասեր, կդժվարանամ հիմա ասել: Սակայն շատ սիմպտոմատիկ է, որ Փաշինյանին մաքրելու փնթի ջանքերին զուգահեռ՝ տվյալ անձնավորությունը կատարյալ անհեթեթություններ է զառանցում Սերժ Սարգսյանի վարած Արցախյան բանակցությունների վերաբերյալ:

Տվյալ կենսաբանական սուբստանցիայի մակարդակը և գիտելիքները գնահատելու համար բավական է հիշեցնել, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են 2007 թվականին, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը չէր: Իրականում Մադրիդյան սկզբունքներն Արցախի հարցի կարգավորման համար լավագույն հիմքն էին, որ ներառում էին և երաշխավորում հայկական կարմիր գիծը` երաշխավորված և պարտադիր իրավական ուժ ունեցող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատահական չէր, որ հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա լրամշակվեց և ամրապնդվեց Սերժ Սարգսյանի օրոք այն փաթեթը, որը 2009 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից ստացավ «Հիմնարար սկզբունքներ և տարրեր» անվանումը:

Սակայն այսքան «առաջատար» ռուս փորձագետը չի սահմանափակվում դրանով: Հաջորդ տգետ և հիմարների համար նախատեսված «փաստարկն» այն է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվականին, և Նիկոլը ոչ մի նոր վատ բան չի արել: Հայերին հիմարացնելու տխմար փորձ անող սույն «էքսպերտը» մոռանում է նշել, որ Հայաստանի ոչ մի ղեկավար մինչև Փաշինյանը չէր ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, և վերջինիս տարածքային ամբողջականությունը բացարձակ կապ չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:

Նման «բլթոցների» և հիմարությունների շարանը սույն «հայամետ» կոչվածի հարցազրույցներից կարող եմ երկար շարունակել, սակայն կարծում եմ, որ այսքանը բավարար էր հիմնավորելու համար թե Արցախի հարցով, թե հայ-ռուսական հարաբերությունների մասով պարբերաբար դաշտ նետվող աղբի ողջ սնանկությունը: Մտահոգված լրատվամիջոցներին իմ խնդրանքը. դադարեք հիմարներին հայտնի դարձնել, մանավանդ, երբ հայտնի է, թե որտեղից են աճում այդ հիմարների ականջները:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

12.09.2023






Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top