Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՌԴ ԱԳՆ–Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

(ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԼԱՎՐՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Մենք քար­տու­ղա­րու­հու հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին չենք ար­ձա­գան­քում:

* * *

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԱՎՐՈՎԻՆ

(ՆԱՏՕ–Ի ՄԻ ԵՐԿԻՐ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— 2020 թվա­կա­նին 44–օր­յա պա­տե­րազ­մով ՆԱՏՕ­–ի մի եր­կիր` Թուր­քիան ներ­թա­փան­ցեց Այսր­կով­կաս, ի՜նչ կլի­նի, որ 2023 թվա­կա­նին էլ երկ­րոր­դը ներ­թա­փան­ցի, որտ­եղ մե­կը, այն­տեղ էլ եր­կու­սը:

* * *

ՆԱՏՕ–Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ` ԷՐԴՈՂԱՆԻՆ

(ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱՅ–ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Հի­մա մենք չհաս­կա­ցանք, դու ռու­սա­կան ար­ջի՞ ըն­կերն ես, թե՞ ա­մե­րիկ­յան արծ­վի:

* * *

ՍՈՒՊԵՐՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Ա

(ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՈՒՆԸ 237 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԽՈԶԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵԼՈՒ, ԱՅՍԻՆՔՆ` 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ՄԵԿ ԽՈԶԱՆԱԿ ԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԱԾ գեր­գաղտ­նի բաժ­նից հայտ­նում են, որ գլխա­վոր դա­տա­խազ Ան­նա Վար­դա­պետ­յա­նը ի­րենց հե­տե­ւից հետ­քե­րը մաք­րե­լու հար­ցում գու­մար չի խնա­յում:

* * *

Օ­ՏԱՐ ԽԱ­ՂԵՐ

(ԱՄՆ-Ի ՀԵՏ ԶՈ­ՐԱ­ՎԱՐ­ԺՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՄՈՍԿ­ՎԱ­ՅՈՒՄ ԸՆ­ԿԱԼ­ՎՈՒՄ ԵՆ ԱՆ­ՀԱՆԳՍ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՏԱՐ­ՐՈՎ` ՌԴ ՓՈԽԱՐՏ­ԳՈՐԾ­ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐԻ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Վար­չա­պե­տի գրա­սե­նյա­կից հայտ­նում են, որ Հա­յաս­տա­նը ԱՄՆ-ի հետ ոչ մի զո­րա­վար­ժու­թյուն­ներ էլ չի ա­նում, ուղ­ղա­կի Նի­կո­լը սկսել է ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ խա­ղեր տալ:

* * *

ՊԱ­ՐԱՊ ԺԱ­ՄԵ­ՐԻ ԽԱ­ՂԱ­ԼԻՔ

(PR ԱԿ­ՑԻ­Ա­ՅԻ ՇՐՋԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐՈՒՄ «ՍՊԱՅ­ԿԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԵՌ­ՆԱ­ՏԱՐ­ՆԵ­ՐԸ ՄԵԿ ԱՄ­ՍԻՑ Ա­ՎԵ­ԼԻ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ ԿԱՆԳ­ՆԱԾ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ բեռ­նա­փո­խադ­րող­նե­րի, քա­նի որ «Սպայ­կան» հի­մա Նի­կո­լի հետ ա ախ­պե­րու­թյուն ա­նում, կապ չու­նի, նրա պատ­ճա­ռով ա­միս­նե­րով Լար­սում կկանգ­նեն ավ­տո­շա­րա­սյուն­ե­րը, թե՝ Կոռն­ի­ձո­րում: Նի­կո­լի հետ «Սպայ­կա­յի» մեջ լի­նելն իր գինն ու­նի:

* * *

ԿՈՆՍՊԻՐԱՑԻԱ

Ըստ ՄՈՍԱԴ­–ի` Է­րա­տո­յին որ­պես գաղտ­նի զենք Ուկ­րաի­նա Զե­լինս­կուն բա­րո­յա­կան ա­ջակ­ցութ­յուն ցույց տա­լու հա­մար ռուս­ներն են ու­ղար­կել։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ