Զինված ուժերում լուրջ խնդիր ունենք մոլախաղերով զբաղվելու հետ կապված. դա պետք է դիտարկվի որպես կարգապահական խախտում. Արմեն Խաչատրյան
ՆերքաղաքականԳաղտնիք չէ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից, թմրամոլությունից հետո մեր խնդիրը նաև մոլախաղերն են, և բազմաթիվ ընտանիքներ այսօր տառապում են դրանցով տարվելու հետևանքով»,- այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա հավելեց, որ ներկայացվող նախագիծը հնարավորություն է տալու վերահսկել այս ոլորտը նաև զինված ուժերում. «Զինված ուժերում մենք լուրջ խնդիր ունենք մոլախաղերով զբաղվելու հանգամանքի հետ կապված: Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ես կարծում եմ, որ մեր կառավարության մարմինները արդեն ենթաօրենսդրական ակտերով կկարգավորեն այս խնդիրը: Ովքեր ծառայության ընթացքում կզբաղվեն շահումով խաղերով, ապա դա կդիտարկվի որպես ծառայողական կանոնների խախտում և կառաջացնի որոշակի հետևանքներ»:
Նա ընդգծեց, որ զինված ուժերում խաղամոլությունը պետք է դիտարկվի որպես կարգապահական խախտում:
