Կարենը երբեք ոչ մեկի գրպանի մանրադրամը չի եղել՝ առաջնորդվում է միայն ու միայն սեփական որոշումներով. Պատգամավորի կոշտ պատասխանը «ծախված» մունետիկներին
ՆերքաղաքականԱՀ ԱԺ ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է.
Պահ, պահ, պահ֊ էս ինչ ուժեղ ֆանտազիա ունեն որոշ «ազնվաբարո և ամենազուլալ» մարդիկ։ Ձեր արշինը փոքր է պարոնայք, 10 չէ, 110 է, տուն չէ այլ դղյակ է։
Իսկ իրականում ,ուղղակի, երբ դուրս ես գալիս ճանապարհ անցնելու՝ անհրաժեշտ է ազնիվ լինել յուրաքանչյուր «մանրուքում» և հարգանքով վերաբերվել դիմացինին՝ չթողնելով կասկածանքի ոչ մի ճեղքվածք։
Կարենը երբեք ոչ մեկի գրպանի մանրադրամը չի եղել՝ առաջնորդվում է միայն ու միայն սեփական որոշումներով։
Սա չէի գրի , եթե որոշ խմբեր սեփական աչքի գերանը կարողանային տեսնել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
