Երբ աթոռն ու շիշը ԱԺ-ում վերածվում են ԱԹՍ-ի․ ԶԱՐՄԱՆՔ Թրամփ. ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի ԱԺ ընտրապայքարում հյուծված թռչող կովին է տարել արածելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կրեմլ. Բոլոր կողմերը ձգտում են վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, սակայն եվրոպական աջակցությունը ձգձգում է այն Միրզոյանի լեոպոլդական ջանքերն ի չիք դարձան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան «Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է 10 հրթիռ հարվածել է Պոլտավայի նավթավերամշակման գործարաններին և հիդրոէլեկտրակայանին

Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ աշխատել են` իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ռացիոնալ դաշտ վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա. Տիգրան Աբրահամյան

Զարկերակ
Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ ռուսական բեռնատարի մուտք գործելու հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Ավելին, Ադրբեջանի կողմից, ռուսական նախաձեռնության մերժումից հետո, Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ աշխատել են` իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ռացիոնալ դաշտ վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա:
Ակնհայտորեն այստեղ նաև թուրքական ձեռագիր կա և Էրդողանը փորձում է թեման «թանկով վաճառել» տարածաշրջանի հիմնական դերակատարներին, սակայն հետևանքն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն է ու սահմանագծին ակտիվացող ադրբեջանական զինուժը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ