Արցախը գտնվում է լարված թակարդում, որտեղ ամեն մի շարժում կամ ջղաձգում ավելի է սեղմում օղակը․ԱՀ ԱԺ պատգամավորը բացառիկ փակագծեր է բացում
ՀանդիպումԵրեկԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնեց Սամվել Շահրամանյանը։ Նախագահի ընտրությունների վերջնարդյունքում արդյո՞ք թոթափվեց վերջին շրջանում արցախյան ներքաղաքական կյանքում առկա լարվածությունը, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով տվեց հակիրճ, բայց բովանդալից պատասխան․
-Ըստ իս մի փոքր շիկացած մթնոլորտը թուլացավ, բայց հաստատ չի թոթափվել ու իրադարձություններ կարող են տեղի ունենալ ավելի շուտ սոցիալական լարվածության ֆոնով պայմանավորված, ինչը կարող է տրանսֆորմացիայի ենթարկվի և ստանա քաղաքական պայքարի տեսք։
-Քաղաքական որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ Աղդամի ճանապարհից օգտվելու համաձայնությունը նշանակելու է Արցախի ինտեգրում Ադրբեջանին: Դուք նման ռիսկ չե՞ք տեսնում:
-Այ՛ո, իհարկե, մեծ է այդ ռիսկը, որը իմ պատկերացմամբ, ինչ-որ ձևով կարելի կլինի կառավարել, քան, եթե խնդիրը հասնի ռազմական էսկալացիայի, որի ելքերը բացարձակապես անկանխատեսելի են։ Ավելին, տարածաշրջանային բախումների կարող է վերածվել, որի կառավարելիությունը խիստ մշուշոտ է հատկապես մեր պարագայում։

