3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Ժողովուրդ». Փաշինյանը կգա Ազգային ժողով. բոլորը սպասում են

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 11-ին մեկնարկելու է Ազգային ժողովի նոր նստաշրջանը։ Այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որոնք մեծամասնությունը կառավարության հեղինակած նախագծերն են եւ հիմնականում նոր են, քննարկվելու են առաջինից երկրորդ ընթերցում ռեժիմով։

Իհարկե, հաջորդ շաբաթ կրկին շարունակվելու է Երեւանի ավագանու քարոզարշավը, սակայն ՔՊ խմբակցության պատգամավորներին ասվել է, որ պետք է մասնակցել նիստերի աշխատանքներին։ Խոսքը հատկապես չորեքշաբթի օրվա մասին է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության անդամների հետ խորհրդարանում լինի եւ պատասխանի պատգամավորների հարցերին։ Վերջինիս վաղուց խորհրդարանում չեն տեսել, եւ հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդեն պարզ է, թե ինչ հարցեր են հնչելու այդ օրը։
Առհասարակ, սպասելի է, որ օրակարգից շեղումներ կլինեն, եւ քննարկումներ կծավալվեն հենց սահմանային իրավիճակի, անվտանգային հարցերի եւ հայկական երկու հանրապետությունների գլխին կախված վտանգների շուրջ։ Ընդդիմության հետ բախումները, իհարկե, անխուսափելի կլինեն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ