Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ խաղաց Թուրքիայի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեում հաշիվը բացեց Երեւանի «Փյունիկի» 33-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։
88-րդ րոպեին Հայաստանի ընտրանու դարպասը գրավեց Բերտուդ Յիլդիրիմը։
D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը։ Երկրորդ տեղում Խորվաթիայի հավաքականն է 7 միավորով, Հայաստանի ընտրանին եւս իր ակտիվ ունի 7 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում։