Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ) Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ) Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համար Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է

Նիկոլաալենական հիսթերիաները տարածաշրջանում բան չեն փոխի

Վերլուծություն

Կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տում Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, թե՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը մեր տա­րա­ծաշր­ջա­նում է­ա­կա­նո­րեն սրվել է: Ի­հար­կե, միշտ էլ Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը լուրջ հա­մա­րե­լը ճիշտ չէ. այ­սօր մի բան է ա­սում, վա­ղը կա­րող է 180 աս­տի­ճա­նով հա­կա­ռակն ա­սել ու դեմ­քի ա­մե­նա­ան­մեղ­սու­նակ ար­տա­հայ­տու­թյամբ ար­դա­րա­նալ՝ ինձ սխալ եք հաս­կա­ցել: Սա­կայն այս մի հայ­տա­րա­րու­թյու­նը ֆիք­սում ենք հե­տե­ւյա­լի հա­մար:

ՀԱ­ԿԱ­ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ Ա­ՐՇԱ­ՎԻ ԳԱ­ԳԱԹ­ՆԱ­ԿԵ­ՏԸ

Այսպես. Նի­կո­լը ցույց տվեց, որ պարզ գի­տակ­ցում է, որ ինչ­քան էլ խո­սի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գից», սա­կայն ի­րա­վի­ճա­կը գնում է սրաց­ման ուղ­ղու­թյամբ: Ո՞ւմ մեղ­քով, ա­մեն ինչ ի­րեն­ցով ա­նե­լու թուրք-ազե­րի­ա­կան ծրագ­րե­րի՞, ինչ­պես փոր­ձում են պնդել նի­կո­լյան խուն­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Բայց հենց դա ինք­նա­խոս­տո­վա­նու­թյուն է՝ սե­փա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան, մեղմ ա­սած, սխալ, ե­թե ոչ՝ դա­վա­ճա­նա­կան լի­նե­լու մա­սին: Ու նույնն այս պա­հին էլ է տե­սա­նե­լի. խոս­տո­վա­նում են, որ ու­նենք առն­վազն վի­ճա­կի վատ­թա­րա­ցում, հա­կա­ռա­կոր­դի կող­մից զոր­քե­րի կու­տա­կում­ներ, բայց քայ­լեր են ա­նում, ո­րը երկ­րի ոչն­չաց­ման ա­մե­նա­ու­ղիղ ճա­նա­պարհն է:

Բնա­կա­նա­բար, նկա­տի ու­նե­նք այն ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կան տո­նայ­նու­թյունն ու քայ­լե­րը, ո­րով Նի­կոլն ու իր թի­մա­կից­նե­րը սկսել են հա­մե­մատ­վել Զե­լենս­կու խու­տա­յի հետ: Չկրկնենք, այդ մա­սին այս օ­րե­րին շատ է խոս­վել: Բայց մեկ դե­տալ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պետք է ընդգ­ծել: Օ­րի­նակ, երբ պա­ռավ Փե­լո­սի­ի «հո­գե­զա­վակ» ոմն Ա­լե­նն հայ­տա­րա­րում է, թե՝ «ՌԴ գե­րա­տես­չու­թյան ինչ-որ քար­տու­ղա­րու­հու չեմ ու­զում ար­ձա­գան­քեմ»՝ նկա­տի ու­նե­նա­լով ՌԴ ԱԳՆ խոս­նա­կին, ա­պա նա գո­նե հաս­կա­նո՞ւմ է, որ Զա­խա­րո­վան իր նա­խօ­րե­ին ար­ված հայ­տա­րա­րու­թյու­ննե­րը ոչ թե «հո­րանց տնից» էր բե­րել, այլ ներ­կա­յաց­նում է ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը: Իսկ ե­թե հաս­կա­նում է, ու մի պահ են­թադ­րենք, թե հենց ՌԴ ԱԳՆ-ին է հաս­ցե­ագր­ված Ա­լե­նի խոս­քե­րը, ա­պա նշա­նա­կո՞ւմ է, որ Ա­լենն ի­րեն հա­մա­րում է այն կար­գի հա­մաշ­խար­հա­յին դեմ­ք, ում հա­րիր չէ պա­տաս­խա­նել 6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող եւ ՄԱԿ ԱԽ ան­դամ պե­տու­թյան ԱԳՆ-ին: Ու այս­տե­ղից էլ ա­վե­լի պարզ հարց է ծա­գում. սրանք մարդ­կանց վրա թքե­լուց զատ այլ բան հաս­կա­նո՞ւմ են, թե՞ դիտավորյալ են Նիկոլի ասած լարված իրավիճակում «քացով տալիս» միակ դաշնակցին : Ու այդ դեպ­քում Ա­լենն ինչ­պե՞ս է մար­սե­լու նույն Զա­խա­րո­վա­յի ար­ձա­գան­քը, ո­րով նա ա­ջակ­ցու­թյուն հայտ­նեց «մո­լո­րա­կի բո­լոր «քար­տու­ղա­րու­հի­նե­րին»»՝ ա­վե­լաց­նե­լով. «Մի նե­ղա­ցեք, այդ մար­դը, հա­մոզ­ված եմ, ա­ռանց մտա­ծե­լու դուրս է տվել: Մի տա­րա­ծեք նրա ա­սա­ծի հան­դեպ ձեր վե­րա­բեր­մուն­քը հայ ժո­ղովր­դի վրա: Հայ ժո­ղո­վուր­դը ի­մաս­տուն է, բազ­մա­չար­չար եւ սի­րող»: Եվ այն, որ նա այս ի­րա­վի­ճա­կում Ա­լե­նին ու նման­նե­րին հայ ժո­ղովր­դից տա­րան­ջա­տեց, դա լուրջ գոր­ծոն է, ո­րին դեռ կհաս­նենք:

Ի­րա­վի­ճա­կի բա­րո­յա­կան, ա­վե­լի ճիշտ՝ տար­րա­կան խե­լամ­տու­թյան կող­մից անց­նենք գործ­նա­կա­նին: Այն, որ Ա­լե­նը դեռ շա­րու­նա­կում է Լա­չի­նի մի­ջանց­քի բլո­կա­դան Մոսկ­վա­յի «ջե­բը գցե­լու» վա­ղուց ան­լուրջ դար­ձած փոր­ձե­րը՝ բրի­տա­նա­կան հետ­քը եւ տե­ղի կա­տա­րա­ծու­նե­րին, հաս­կա­նալի է. պետք է, չէ՞ մի ձեւ սե­փա­կան ա­րարք­նե­րը «ջրեն»: Եվ այս հար­թու­թյու­նում շատ ա­վե­լի վտան­գա­վոր է Ա­լե­նի հա­ջորդ միտ­քը, թե՝ «Սուրբ տե­ղը դա­տարկ չի մնում»: Նկա­տի ու­նի Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հա­մա­կար­գը եւ դրա­նում ռուս­նե­րի փո­խա­րեն ա­յլոց ներգ­րա­վվե­լը. «Մեկ է՝ ու­մով, մի­այն մենք մեր ժո­ղովր­դին, մեր սահ­մա­նը կա­րո­ղա­նանք պաշտ­պա­նել…»: Ե­թե մեկ է, կա­րո՞ղ եք թուր­քով ա­նել, համ էլ՝ ՆԱ­ՏՕ կլի­նի: Իսկ ա­վե­լի ռե­ալ, երբ Նի­կո­լից հե­տո Ա­լե­նը եւս այս միտքն ա­ռաջ է տա­նում, դրան էլ գու­մա­րում ենք ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ ինչ-որ զո­րա­վար­ժանք­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը Հա­յաս­տա­նում, Ան­նա­յին Կի­եւ ու­ղար­կե­լը, վեր­ջին օ­րե­րի այս լայն եւ ա­ռա­ջին «դեմ­քե­րի» ներգ­րավ­մամբ ար­շա­վը, ա­պա նման­վում է նրան, որ Նի­կո­լը կա­րող է սկսել ի­րեն իշ­խա­նու­թյան բե­րե­լու հիմ­նա­կան ծրագ­րի ի­րա­կա­նա­ցում՝ ռու­սա­կան զոր­քե­րին Հա­յաս­տա­նից հե­ռաց­նե­լը եւ ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գա­լը:

Ո՞ՒՄ ԿՈՒՂՂ­ՎԻ ՌՈՒՍ­ՆԵ­ՐԻ ՊԱ­ՏԱՍ­ԽԱՆ ՀԱՐ­ՎԱ­ԾԸ

Ա­մեն դեպ­քում, թվարկ­ված բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նի­կո­լյան թի­մը ցույց տվեց, որ ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու ծրագ­րեր ու­նեն: Ա­վե­լի կոնկ­րետ, դրանք ոչ թե ի­րենց, այլ անգ­լո­սաք­սո­նա­կան հայտ­նի ծրագ­րերն են, ո­րոնց շրջա­նակ­նե­րում, ե­թե ան­գամ Հա­յաս­տա­նը ոչն­չա­նա, ո­չինչ, մեծ բան չէ նրանց հա­մար: Ա­մեն դեպ­քում, դա է հաս­տա­տում թե­կու­զեւ մի­այն այն փաս­տը, որ Նի­կո­լը մի կող­մից խո­սում է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ա­զե­րի­նե­րի կու­տա­կում­նե­րի մա­սին, իսկ մյուս կող­մից՝ նույն ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով, ո­րը նա­խօ­րե­ին Ա­լե­նը եւս կրկնեց, ար­դեն մոտ մեկ տա­րի բա­ցա­ռում է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կա­յու­մը: Բա­ցա­ռում է նա­եւ Ի­րա­նի հետ լուրջ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, այդ թվում՝ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, ո­րի մա­սին Թեհ­րա­նից ան­գամ ու­ղիղ տեքս­տով խո­սե­ցին: Փո­խա­րե­նը ԱՄՆ-ի հետ երկ­րի անվ­տան­գու­թյանը մի­այն հսկա­յա­կան վնաս­ներ հասց­նող նման զո­րա­վար­ժանք­ներ կազ­մա­կեր­պե­լով, լավ ի­մա­նա­լով, որ հենց նույն ա­մե­րի­կա­ցի­ներն են այ­սօր ա­ռաջ տա­նում հի­շա­տակ­ված անգ­լո­սաք­սո­նա­կան ծրագ­րե­րը:

Կարճ ա­սած, Նի­կոլն ա­մե­նա­ու­ղիղ եւ բաց բախ­ման մեջ է մտել Մոսկ­վա­յի հետ, եւ պա­տաս­խան ռե­ակ­ցի­ան կա: Հի­շեց­նենք, որ այդ զո­րա­վար­ժանք­նե­րի հետ կապ­ված Կրեմ­լի ար­ձա­գան­քը մա­մու­լի խոս­նակ Պես­կո­վի մի­ջո­ցով ե­ղավ կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ: Ըստ Պես­կո­վի. «Դա մտա­հո­գու­թյուն է ա­ռա­ջաց­նում, նման լու­րեր, հատ­կա­պես ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում: Մենք խո­րու­թյամբ կվեր­լու­ծենք այս լու­րե­րը»:

Թե ինչ կա այդ ծանր «խո­րու­թյամբ կվեր­լու­ծենք» ար­տա­հայ­տու­թյան տակ, կա­րե­լի է կռա­հել: Ամ­բողջ հարցն այն է, թե այս եւ ՌԴ-ից ե­կող մյուս բո­լոր շատ ա­վե­լի սուր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից բխող հնա­րա­վոր պա­տաս­խան հար­վածն ո՞ւմ է ուղղ­վե­լու, նի­կո­լյան խուն­տա­յի՞ն, թե Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյա­նը: Եվ դա մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն չէ:

Բանն այն է, որ այս բո­լոր սրա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­գի­տա­կան-փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում եւ պե­տա­կան ո­րո­շա­կի օ­ղակ­նե­րում եր­կու հիմ­նա­կան թեզ է հա­սու­նա­նում: Ա­ռա­ջի­նը, թող­նել, որ Հա­յաս­տա­նը գնա Նի­կո­լի տա­րած ուղ­ղու­թյամբ, պետք ե­ղած դեպ­քում ընդ­հուպ՝ զոր­քե­րը հա­նել՝ կենտ­րո­նա­նա­լով Ար­ցա­խում: Եվ երբ կհա­ջոր­դի շատ ցա­վոտ հար­ված­ներ, վե­րա­դառ­նալ: Այ­սինքն, խոս­քը 1920թ.-ի նո­յեմ­բե­րյան սցե­նա­րի կրկնու­թյան մա­սին է: Եվ երկ­րորդ տար­բե­րակն է, որ հայ ժո­ղո­վուր­դը մեղք չու­նի ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­րարք­նե­րի համար: ՀՀ գործող իշխանություններն են հասց­րել ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րին, ո­րոնց ար­դյուն­քում լրջա­գույն հար­վա­ծի տակ է ոչ մի­այն ռու­սա­կան շա­հը, այլ նա­եւ՝ հայ ժո­ղո­վուր­դը, եւ վեր­ջի­նիս մե­նակ թող­նելն ան­թույ­լատ­րե­լի է: Այս թե­զե­րից ո՞ր մե­կը կդրվի Հա­յաս­տա­նի ուղ­ղու­թյամբ Մոսկ­վա­յի պաշ­տո­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում, հենց դա է, որ այս պա­հին Հա­յաս­տա­նի ա­մեն մի բնակ­չի հա­մար կեն­սա­կան, թե­եւ քիչ տե­սա­նե­լի հարցն է դար­ձել:

Ու­րեմն, ո՞ր տար­բե­րակն է ա­վե­լի հա­վա­նա­կան: Վե­րա­դառ­նանք ՌԴ ԱԳՆ խոս­նակ Զա­խա­րո­վա­յի այն մտքին, թե՝ «Մի տա­րա­ծեք նրա (Ալե­նի- հեղ.) ա­սա­ծի հան­դեպ ձեր վե­րա­բեր­մուն­քը հայ ժո­ղովր­դի վրա: Հայ ժո­ղո­վուր­դը ի­մաս­տուն է, բազ­մա­չար­չար եւ սի­րող»: Սա ա­վե­լի շատ նման է նրան, որ գո­նե ՌԴ ԱԳՆ-ի մա­կար­դա­կով ա­ռաջ է տար­վում հայ ժո­ղովր­դին նի­կո­լա­կան­նե­րից տա­րան­ջա­տե­լու սցե­նա­րը: Բայց նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ Հա­յաս­տա­նում դիր­քե­րը հանձ­նե­լու եւ հե­տա­գա­յում նո­րից վերց­նե­լու սցե­նարն ու­նի մեկ հսկա­յա­կան թե­րու­թյուն. բա որ չհա­ջող­վի՞ կրկնել 1920թ.-ի սցե­նա­րը: Չմո­ռա­նանք նա­եւ, որ մինչ այս նա­եւ Պես­կովն էր հայ­տա­րա­րել, թե ՌԴ-ն Ար­ցա­խից եւ Հա­յաս­տա­նից հե­ռա­նա­լու միտք ան­գամ չու­նի:

Կարճ ա­սած, ինչ­քան էլ որ Նի­կո­լը, Ա­լենն ու մյուս նման­նե­րը փոր­ձում են ակ­նար­կել, թե կգնան ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու ճա­նա­պար­հով, սա­կայն ա­մեն բան գա­լիս է հին հար­ցադր­մա­նը՝ կա­րո՞ղ են: Օ­րի­նակ, ինչ­պե՞ս են պատ­րաստ­վում ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նել, երբ այն, ըստ պայ­մա­նագ­րի, դեռ մի քա­ռորդ դա­րի չափ գոր­ծե­լու ժա­մա­նակ ու­նի: Բայց ա­մե­նա­է­ա­կանն ան­գամ այն չէ, թե ինչ կա­րող են կամ չեն կա­րող ա­նել Նի­կոլն ու Ա­լե­նը, ինչ­քան էլ որ ար­տա­քին ո­րոշ ու­ժեր նրանց փոր­ձում են թեւ տալ: Շատ ա­վե­լի կար­եւ­որ հարց է, թե Թուր­քի­ան եւ Ադր­բե­ջանն ի­րենց պատ­րաստ հա­մա­րո՞ւմ են ներ­խու­ժել Հա­յաս­տան, հաշ­վի առ­նե­լով, որ կա ինչ­պես ռու­սա­կան, այն­պես էլ ի­րա­նա­կան գոր­ծո­նը, ո­րոնք հիմն­ված են ռե­ալ հաշ­վարկ­նե­րի եւ ոչ թե Նի­կո­լի ու Ա­լե­նի ե­րա­զանք­նե­րի վրա: Ի­րենց պատ­րաստ հա­մա­րո՞ւմ են, կներ­խու­ժեն ա­ռանց վայր­կյան ան­գամ մտա­ծե­լու: Չե՞ն հա­մա­րում, չեն ներ­խու­ժի, եւ նի­կո­լա­ա­լե­նա­կան հրա­վեր­ներն այս­տեղ բան չեն փո­խում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ






Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top