Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ջրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ՝ մայիսի 13-ի համար ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ Ջուր չի լինի

Ներկա իշխանության մոտ աշխատածներն ո՞ւմ աչքին են թոզ փչում, ժողովուրդը լավ էլ գիտի` ով ով է. Ավագյան

Տեսանյութեր

Ռադիկալ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Հանրային ձայն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է նախ Երեւանն ազատագրելու, ապա շատ կարճ ժամանակահատվածում  իշխանափոխության հասնելու տեսլականով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու թեկնածու, «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ, տնտեսագետ ՎԱՀԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

— Հայկ Մարությանից մինչեւ Մանե Թանդիլյան` քարոզարշավի ընթացքում վստահեցնում են, թե իսկական ընդդիմություն են: Դուք ինչո՞վ եք առանձնանում նրանցից:

— Բնական է, որ այդպես պետք է ասեն: Մենք առաջին հերթին, ի տարբերություն նրանց, չենք աշխատել ներկա իշխանության մոտ: Այսօր «ընդդիմություն» բառը օգտագործում են մարդիկ, որոնք աշխատել են ներկա իշխանության մոտ, ինչ-ինչ պատճառներով դուրս են եկել, հիմա նորից վերադառնում են: Եթե իրենք կարողանում էին ինչ-որ բաներ փոխել եւ հայկական պայծառ օրեր բերել,  թող այն ժամանակ անեին: Իրենց համար հիմա ոչինչ չի փոխվել, նույն վարչապետն է, նույն վարչապետի մոտ են գնալու զեկույցով կամ դիմումներով: Եթե այն ժամանակ չեն կարողացել, հիմա ի՞նչն է իրենց մոտ փոխվել` մտածելակե՞րպը, թե՞ տերերը:

— Դուք էլ ասում եք, որ հասնելու եք ամբողջական իշխանափոխության, այս լոզունգներով էին մի շարք քաղաքական ուժեր մասնակցում նաեւ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, բայց վերընտրվեց Փաշինյանը: Մտավախություն չունե՞ք, որ պատմությունը կրկնվելու է, եւ իշխանությունն էլի վերարտադրվելու է` այս անգամ Տիգրան Ավինյանի դեմքով:

— Իրականում պատմությունն անընդհատ կրկնվում է, բայց դասեր դրանից մեծամասնությունը չի քաղում: Այն ժամանակ էլ մենք մասնակցեցինք ընտրությանը, եւ միակ կուսակցությունն էինք, որ դիմեցինք Եվրադատարան` պահանջելով, որ ճանաչեն ոչ լեգիտիմ` 2021 թվականի ընտրությունները: Այդ ընտրությանը մասնակցել է ընտրողների 42%-ը, որից 77%-ն է ընտրել այս իշխանությանը: Մաթեմատիկական հաշվարկով` այս իշխանությանը բերել են ընտրազանգվածի 25-26%-ը: Եվ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն այն մարդիկ, ովքեր քաղաքականությունից են խոսում, բայց ընտրությունների չեն գնում: Ակամայից իրենց ընտրության չգալն էլ մեզ հասցրեց այս օրվան: Դրա համար կոչ եմ անում բոլոր երեւանցիներին մասնակցել ընտրությանը` ում ուզում եք ընտրեք, բայց ձեր մասնակցությամբ կօգնեք, որպեսզի Տիգրան Ավինյանը չկարողանա օգտագործել վարչական ռեսուրսները, որոնք անսպառ չեն:

— Ինչպե՞ս կգնահատեք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շանսերը` հաշվի առնելով, թե ինչպես են նրան «ընդունում» երեւանցիները քարոզարշավի ժամանակ:

— Ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ է կատարվում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների բակային հանդիպումների ժամանակ: Նրանց երեւանցիները կա՛մ արհամարհում են, կա՛մ լեզվակռիվ է սկսվում, կա՛մ էլ հարցեր են տալիս, որից խուսափում են: Այս ամենը նորմալ է, երեւանցին արթնացել է եւ հասկանում է, որ պատրանք էր, թե ամեն ինչ լավ է, հաղթող ենք եւ այլն: Մեզ այսօր հասցրել են մի վիճակի, որ Հայոց ցեղասպանության հարցն է դասագրքերից դուրս բերվում, մի քանի օր առաջ Ծիծեռնակաբերդի ճեմուղին սկսեցին քանդել: Հակահայկական լուրջ ծրագիր է իրականացվում Հայաստանում եւ շարունակվելու է, եթե ընտրվի իշխող կուսակցությունը:

— «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին առաջարկում է հասնել կոնսեսուսային թեկնածուի առաջադրման, եթե իսկապես ուզում եք հեռացնել գործող իշխանությանը: Նա նույնիսկ այդ դեպքում պատրաստ է ինքնաբացարկի դիմում ներկայացնել ԿԸՀ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չեմ ուզում քննարկել Նորայր Նորիկյանի ասածը, բայց նա եւ մնացած բոլոր կուսակցությունները մարտ ամսից լսում են մեր հայտարարությունը, որ առաջարկում ենք մեկ ճակատով` Մայիսյան դաշինքով, գնալ ընտրության: Մեզ միայն ձեռք մեկնեց «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը եւ ներկա պահին իրենք մեր կուսակցության հետ մասնակցում են ընտրության: Ինչ վերաբերում է հիմա նման հայտարարություններ անելուն, երեւի թե, կարծում են, որ սա կարող է իրենց դիվիդենտներ բերել: Ինչեւէ, ասեմ, որ մենք մի հայտարարությամբ էլ ենք հանդես եկել, որ սեպտեմբերի 14-ին, ժամը` 13:00-ին կոնկրետ վայրում հրավիրում ենք ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր, որպեսզի գան եւ ստորագրեն, որ ընտրական շեմը հաղթահարելու դեպքում` ոչ մի տարբերակով կոալիցիա չեն կազմի իշխող ուժի հետ:

— Մամուլում հայտնվեցին լուրեր, թե կոալիցիա են կազմել քաղաքապետի թեկնածուներ Հ. Մարությանը, Մ. Թանդիլյանն ու Վ. Մնացականյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման ձեւաչափերին:

— Էլի եմ ասում` ներկա իշխանության մոտ աշխատած մարդիկ ո՞ւմ աչքին են ուզում թոզ փչեն, ժողովուրդը լավ էլ գիտի` ով ով է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top