Մտահոգված ենք. ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունների մասին
Միջազգային
Մոսկվան ելնում է նրանից, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից Հայաստանի տարածքում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք ելնել նրանից, որ դաշինքի ոգով անհրաժեշտ է հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային»,- ասել է Ռյաբկովը։
«Իհարկե, մենք ուշադրություն դարձրինք սրան, և մենք մեր հայ դաշնակիցների ուշադրությունը հրավիրեցինք այն փաստին, որ մենք դա ընկալում ենք մտահոգության տարրով»,- հավելել է Ռյաբկովը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունները։
Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը հայտարարեց, որ Հայաստանը պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն օրը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ երկիրը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։