Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարուհու» աշխատանք է, այլ «քարտուղարի». Զախարովայի շառաչուն ապտակը Ալեն Սիմոնյանին
Միջազգային
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
«Դժվար է վիճել. մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարուհու» աշխատանք է, այլ «քարտուղարի»։ Այդ աշխատանքը նույնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Նրա ասածով ձեր վերաբերմունքը մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ», - գրել է Զախարովան իր թելեգրամյան ալիքում։