3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանին կից պաշտոնները լուծարվել են

Մամուլի տեսություն

Արայիկ Հարությունյանի կողմից ստեղծված՝ Արցախի նախագահին կից գործող մի շարք խորհուրդներ` վերջինիս հրաժարականից հետո, ըստ օրենքի, լուծարվել են: Եվ դրա արդյունքում բողոքի ալիք է բարձրացել։ Դրանցից մեկը նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդն է, որը ստեղծվել էր ամիսներ առաջ` հանրային գործիչներից, եւ ղեկավարում էր արցախյան հակառուսական թեւի ակտիվ ներկայացուցիչներից մեկը` Տիգրան Պետրոսյանը:

Վերջին օրերին նա կրկին ակտիվացել է, նրանք դեմ են Սամվել Շահրամանյանի ընտրվելուն, պատրաստվում են Սամվել Բաբայանի հետ բողոքի ակցիաներ անել ընդդեմ Շահրամանյանի ընտրության, որին ԱԺ-ն, ըստ ամենայնի, շաբաթվա վերջին նախագահ կընտրի։ «Եթե Արցախում հայի արյուն թափվի, իսկ ամեն ինչ գնում է դրան, ապա այդ արյունն Արայիկ Հարությունյանի վզին է լինելու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը՝ հավելելով. «Արյունը՞ք օզում, արյունըք ստընական… Թալանչիներ, սառանչա, ձեր հարցերը մունք բիդի պատերազմից հետո լուծեինք, դե վեչինչ, տիյք օզում, տի անինք»։

Քաղաքական ուժերի եւ ՀԿ սեկտորի տարբեր ներկայացուցիչների հետ վերջին օրերին ունեցած հանդիպումների ժամանակ Շահրամանյանը, որոշ տեղեկություններով, խնդրել է իրենից քաղաքական ակնկալիքներ՝ պաշտոնների, արտոնություններ չսպասել եւ ոչ էլ կից խորհուրդների ու հանձնաժողովների ձեւավորման ակնկալիք ունենալ, քանի որ առանց այդ էլ պետական ապարատն ուռճացված է, իսկ եղած ֆինանսական ռեսուրսները հազիվ են բավարարում:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ