3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Պաշտոնանկությունների շքերթ. աշխատանքից ազատվողների նոր անուններ. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենի գործադիրում լարված եւ անհանգիստ իրավիճակ է: Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նախարարներից, եւ առաջիկայում մեծ թվով պաշտոնանկություններ են սպասվում կառավարությունում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թիրախում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են, որոնք Երեւանի ավագանու ընտրություններից հետո հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

Ըստ գործադիրում շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այսքանով չի սահմանափակվելու. նախատեսվում է, որ իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու նաեւ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ահա, այս պաշտոնանկությունների մասին թեժ խոսակցություններով պայմանավորված, կառավարությունում իրավիճակը շատ լարված է, նախարարները շունչները պահած սպասում են, թե ով է Փաշինյանի հաջորդ թիրախը, ով է հրաժեշտ տալու իր պաշտոնին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, դեռ չի շտապում. սպասում է, որ ավագանու ընտրությունները անցկացնեն, դրանից հետո նոր միայն սկսի «չիստկան» կառավարությունում:

Բացի սա, դեռ պաշտոնանկ արվող նախարարներին փոխարինողների հարցը լուծված չէ. գաղտնիք չէ, որ Փաշինյանը հիմա գրեթե իր բոլոր թիմակիցների հետ լարված է, ոչ մեկին չի վստահում, դրա համար էլ փոխարինող չի գտնում առաջիկայում պաշտոնանկ արվող նախարարներին:

Ամբողջությամբ հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ