Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Սևիկյանը` երկու հայտնի ակումբների ուշադրության կենտրոնում

Սպորտ

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում  իսպանական «Խետաֆեն», բացի այդ հայտնի է դարձել, որ հայ ֆուտբոլիստը հայտնվել է եւս մեկ հայտնի ակումբի` «Արիսի» ուշադրության կիզակետում։ РБ Спорт-ի հետ զրույցում կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրվածությունը հաստատել է Կիպրոսի «Արիսի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին։

 «Մենք դեռևս դիտարկում ենք նոր համալրում ունենալու տարբերակը։ Ինձ շատ է դուր գալիս «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը։ Շատ հետաքրքիր ֆուտբոլ է խաղում։ Բայց գործարքը տեղի ունենալու համար շատ բան պետք է համընկնի։

Այս պահին դժվար է Սևիկյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ կատարելը, քանի որ վերջինս հայտնվել է նաև այլ ակումբների ուշադրության կենտրոնում, բացի այդ էլ իր ակումբում համարվում է առանցքային խաղացող»,- նշել է Շպիլևսկին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ