Ռազմական փորձագետը` Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մասին
Ներքաղաքական
Այն, որ Արցախում պետական նախարար նշանակված Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը կարող է առաջադրվել նախագահի թեկնածու, ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ շատ կարեւոր հանգամանք է համարում:
— Պատերազմող երկրում բիզնեսմենների, մտավորականների, այն էլ եթե դրամաշորթ են, իշխանություն չեն հանձնում կամ վստահում, հանձնում են զինվորականներին կամ անվտանգության ծառայողներին: Սա նորմալ եմ գնահատում: Կարծում եմ` Արցախի հետ կապված սկսվել է նոր գործընթաց, որի դրսեւորումներից մեկն այն է, որ Արցախում փոխվեց խաղաղապահ զորախմբի հրամանատարը, մյուսը, որ Արայիկ Հարությունյանը գոնե հաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: