Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է ցեղասպանական հերթական ագրեսիայի. Լարիսա Ալավերդյան
Ներքաղաքական
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի նոր կուտակումներին, ահազանգում է, որ Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է շատ հստակ ցեղասպանական հերթական ագրեսիայի, իսկ Հայաստանը բացարձակապես որեւէ քայլ չի ձեռնարկում:
— Հայաստանն ընդամենն ասում է` տեսնում եք չէ՞, թե ինչպես է Ադրբեջանը խանգարում մեր ճիգերին, որ ունենանք խաղաղության մասին պայմանագիր: