Ընտրությունների մասնակիցների մեծ մասի հետեւից ցցվում են Նիկոլի ականջները
ՀասարակությունԵրեւանի ավագանու ընտրություններում ստեղծվել է շատ տարօրինակ իրավիճակ, երբ ընտրությունների մասնակիցների մեծ մասը այս կամ այն չափով ներկայացնում են նույն քաղաքական հոսանքը, այն է նիկոլականը: Ձեւականորեն կարող են նրանք ներկայացնել տարբեր կուսակցություններ, սակայն թե՛ իրենց գաղափարախոսությամբ, թե՛ հոգեբանությամբ եւ թե՛ գործունեությամբ իրարից գրեթե չեն տարբերվում եւ բոլորը ծառայում են նիկոլիզմի հաղթանակին:
Այսպիսով բացի ՔՊ-ից, նաեւ վստահ նիկոլական կարելի է անվանել ընտրությանը մասնակցող կուսակցությունների ճնշող մեծամասնությունը ու ստացվում է, որ որեւէ նշանակություն չունի, թե դրանցից որին է տրված ընտրողի ձայնը: Դիցուկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Նիկոլի տխրահռչակ ծաղրածու ու Նիկոլի մոտ քաղաքապետ աշխատած Հայկ Մարությանը: Սույն անձը հայտնի նրանով, որ Ադրբեջանի հետ պազերազմի նախաշեմին ազգը ակտիվորեն բաժանում էր «սեւերի եւ սպիտակների», ինչը մտցրեց խորը պառակտում հայ հասարակության մեջ եւ դյուրացրեց Ադրբեջանի հաղթանակը պատերազմում: Սույն ծաղրածուական կերպարը հայտնի է նաեւ նրանով, որ իր օտարազգի կինը եւ զավակները հանդիսանում են Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ: Մարությանի օրոք նաեւ բազմաթիվ էին կոռուպցիոն սկանդալները: Սա Նիկոլի նման հակառուսական գործունեություն է ծավալում:
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, թեեւ արտաքնապես շատ նման է Հայկոյի «Սուպեր մամային», սակայն մի փոքր տարբերվում է Հայկոյի կերպարից: Թանդիլյանի ընտանքիը ոչ թե Չեխիայի, այլ Ավտրալիայի հետ է կապված: Բացի այդ, Թանդիլյանը Նիկոլի մոտ զբաղեցնում էր սոցապ նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ նաեւ Նիկոլի «Ելք» խմբակցության անդամն էր: Արտաքին քաղաքական կողմնորոշումները ամբողջությամբ կրկնում են Նիկոլին:
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար, «կլասիկ» դեպուտատ Էդմոն Մարությանը նույնպես մոլի նիկոլական է: Եղել է Նիկոլի «Ելք» դաշինքի անդամ, այժմ էլ աշխատում է Նիկոլի մոտ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան: Հասկանալի է, որ իր ենթակա եւ ավագանու ընտրություններում իր կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը նույնպես սովորական նիկոլական է իր բոլոր դրսեւորումներով հանդերձ:
«Հանրապետություն» կուսակցության նախագահն է մոլի նիկոլական Արամ Սարգսյանը: Սա նույնպես Նիկոլի «Ելք» դաշինքից էր, ամենաակտիվ կերպով աջակցեց Նիկոլի հեղաշրջմանը եւ հեղաշրջումից հետո Նիկոլի հակաազգային գործունեությանը: Արամ Սարգսյանը ամենաթունդ ամերիկամետ գործիչներից է, իսկ հակառուսականությամբ նա անցնում է նույնիսկ Նիկոլին: Այդ կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը նույնպես Նիկոլի «Ելք» դաշինքի պատգամավոր էր, իսկ հեղաշրջումից հետո զբաղեցրեց Նիկոլի կառավարությունում Արդարադատության նախարարի պաշտոնը:
«Հաղթանակ» կուսակցության ցուցակը գլխավորող Վիկտոր Մնացականյանը Նիկոլի հեղաշրջումից հետո նշանակվեց Կենտրոն համայնքի համայնքապետ:
Ինչ վերաբերում է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարներ Անդրանիկ Թեւանյանին եւ Զարուհի Փոստանջյանին, ապա նրանք, թեեւ ասյօր բուռն կերպով արտահայտվում են Նիկոլի դեմ, սակայն մինչ Նիկոլի հեղաշրջումը աջակցում էին նիկոլիզմին, իսկ Զարուհի Փոստանջյանը անգամ ստանձնել էր Նիկոլի փաստաբանի գործը: Սրանք նույնպես ակտիվ աջակցում էին Նիկոլի հեղաշրջմանը եւ սկսեցին հականիկոլական ելույթները հեղաշրջումից բավականին ժամանակ հետո: Կարեւոր է նշել, որ այն ուժերը, ովքեր այսօր աջակցում են Թեւանյան-Փոստանջյան զույգին նույնպես ակտիվ մասնակցություն էին ունեցել Նիկոլի հեղաշրջման եւ հեղաշրջումից հետո գործունեության մեջ, զբաղեցնելով մի շարք կարեւորագույն պաշտոններ պետական համակարգում:
Նիկոլի թավշիստական հեղաշրջմանը ակտիվ աջակցություն էին ցուցաբերում նաեւ այլ` հանրության քիչ հայտնի, սակայն ընտրություններին ձայն փախցնելու նպատակով մասնակցող այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են` «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Հայաստանի եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Միացյալ Հայաստան» (Երվանդ Թարվերդյան), «Ուժը Հայրենյաց» (Տիգրան Արզաքանցյան, Նելլի Հարությունյան):
Այսպիսով, ընտրություններին մասնակցող 14 կուսակցություններից 11-ը իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում: Աջակցել են Նիկոլի հակապետական հեղաշրջմանը: Նրանից ճնշող մեծամասնությունը զբաղեցրել է պաշտոններ Նիկոլի պետական ապարատում կամ համագործակցել են Նիկոլի հետ: Այդ կուսակցությունների մի մասի առաջադրման նպատակը այն է, որ իրենցով ձեւավորեն ընդդիմության իմիտացիա, միաժամանակ ավագանի ընտրվելու դեպքում ստանան իրենց փայը մայրքաղաքի կառավարման մեջ:
Վերոհիշյալ կուսակցությունների մյուս մասի նպատակն այլ է` սրանք ի սկզբանե հասկանում են, որ որեւէ կերպ չեն կարող անցնել անհրաժեշտ շեմը, սակայն սրանց փախցրած 1-2 տոկոսը կգումարվի Ավինյանին եւ կծառայի Նիկոլին: Հասկանալի է, որ այդ ծառայության դիմաց սրանք նույնպես կստանան համապատասխան դիվիդենտներ:
Ահա սա է այն տխուր պատկերը, որը ստեղծվել է Երեւանի ավագանու ընտրություններում, տպավորություն ստեղծելով, թե իբր երեւանցին ունի լայն ընտրության հնարավորություն:
Ա. Հովհաննիսյան
