Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ջրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ՝ մայիսի 13-ի համար ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ Ջուր չի լինի Երկար ժամանակ լույս չի լինի Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել «Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի

Փաշինյանի վարչապետությամբ պատերազմը բերելու է նոր եղեռն ու աղետ, իսկ էսկալացիայի վտանգը սահմանի ողջ երկայնքով` առավել քան ռեալ է. Ռազմական փորձագետ

Հանդիպում
Վերջին օրերին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ հստակ երևում են ադրբեջանական զինուժի ակտիվ տեղաշարժերը, ընդ որում՝ խոսքը ոչ միայն ցամաքային զորքերի, այլ նաև օդուժի մասին է։ Որքանով է հավանական լայնամաշտաբ պատերազմի վտանգը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
 
-Առաջինն ինչի մասին պետք ասել հետևյալն է՝ պատերազմը անխուսափելի է: Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ պատերազմը դարձել է անխուսափելի: Խաղաղության մասին խոսելով, բայց Հայոց պետականության պաշտպանական ինքնաբավությունը զրոյացնելով այս թրքացածների իշխանությունները` գործը բերել ու հասցրել են անխուսափելի պատերազմի: Հարցը հետևյալն է՝ այդ պատերազմում մենք հաղթելու հնարավորություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ: Այ՛ո, ունենալու ենք, եթե իշխանությունն արագ փոխվեց և ձևավորվեց պատասխանատուների իշխանություն պատերազմի հենց առաջին օրերին ու ժամերին: Որքան արագ փոխվի իշխանությունը ու որքան արագ ձևավորվի նոր պատասխանատուների իշխանությունը, հայրենասեր պատասխանատուների իշխանությունը,  այնքան ավելի արագ մենք այդ հաղթանակը ձեռք կբերենք: Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ պատերազմը մեզ բերելու էնոր եղեռն ու աղետ: Առևելագույնը ինչ կարելի է ակնկալել Նիկոլ Փաշինյանով պատերազմի դեպքում` դա այն է, որ Ռուսաստանի և Իրանի միջամտությամբ պայմանավորված ինչ որ պատառիկներ, տարածքներ մեզ այնուամենայնիվ մնան: Այսինքն՝ ինչ-ինչ տարածքներ թշնամուն ուղղակի հնարավոր չլինի զավթել պայմանավորված ռուս-իրանական հուժկու հակազդեցության: Բայց, եթե իշխանություն է փոխվում, եթե մենք օգտագործում ենք նպաստավոր աշխարհաքաղաքական գործոնները այն է՝ դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի շահը տեսնելու ռեգիոնում սուբեյկտայնություն ունեցող ուժեղ Հայաստան, հայապատկան Արցախ այնպիսի մի գործոն, որի վրա կարելի է հույս դնել, որի վրա կարելի է հենվել: Իսկ Հայաստանը և հայոց պետականությունն իբրև այդպիսին են ընկալում բացառապես պետականակենտրոն ռուսական ուժերը և իրանական վերնախավը: Հետևաբար, եթե մենք իշխանությունն արագ ենք փոփոխում, ապա դաշնակիցների, բարեկամների գործուն աջակցությամբ հաղթանակը դառնում է անխուսափելի:
 
Այ՛ո,  այս պահին հարվածը հասցնելու առումով ամենահարմար պահն է Ալիևի համար: Ինչո՞ւ, որովհետև այստեղ իշխանության ղեկին է Փաշինյանը և ուկրաինական ուղղությամբ Ռուսաստանը շարունակում է մեծ ջանքեր ու ռեսուրսներ ներդնել: Եվ ըստ Ալիևի Ռուսական հակազդեցությունն այստեղ այն ուժը չի ունենա, որից սարսափելով նա չդիմի ագրեսիայի: Իհարկե, այստեղ մեծ արկածախնդրություն կա: Բայց Ալիևը հասկանում է, որ եթե հիմա չհարվածի վաղը` ուշ է լինելու: Վաղը ուկրաինական ճակատում բեկում է մտնելու ամեն վայրկյան, Նիկոլը կարող է իշխանությունը կորցնել և պանթուրքական հեռահար այդ ծրագրերի վերջը կգա միանգամից:  Այդ ռիսկը աչքի առջև ունենալով, բայց հասկանալով, որ հիմա է միակ պատեհ պահը հետո ուշ է լինելու Ալիևը հարվածը ըստ իս հասցնելու է իր ուժերով ու միջոցներով որտե՞ղ, ո՞ր ուղղությամբ, գուցե միաժամանակ մի քանի ուղղությամբ` դժվար է դատել, բայց Աիևի տեսանկյունից հարվածը հասցնելը թեպետ ունի շատ մեծ ռիսկեր, բայց այնուամենայնիվ ամենահարմար պահն է, որը կորցնել չի կարելի: Ըստ իր տեսանկյունից, եթե փորձենք դիտարկել խնդիրը, հետևաբար պատերազմ կլինի: Հարցն այն է, թե Նիկոլ Փաշինյանո՞վ մենք կդիմավորենք այդ արհավիրքը, այդ փորձությունը, թե՞ առանց Նիկոլ Փաշինյանի: Առանց Նիկոլ Փաշինյանի մենք ունակ կլինենք պատերազմին զուգահեռ ընթացս վերականգնելու մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր պաշտպանական ինքնաբավությունը օգտագործելով` դաշնակից Ռուսաստանի ու բարեկամ Իրանի օժանդակությունը: Եվ այդ դեպքում մենք դժվար, բայց հաղթանակ կունենանք ու պատերազմի էջը մեկընդմիշտ համենայն դեպս երկար ժամանակով կփակենք: Հեռանկարը կլինի կանխատեսելի: Մենք ձեռք կբերենք արժանապատիվ խաղաղություն` կազատագրենք մեր տարածքներն ու կպարտադրենք խաղաղություն, ինչպես անում էինք մինչև նիկոլական էպիդեմիայի վրա հասնելը: Նիկոլականությունը հայոց պետականության քանդող էպիդեմիա է: Էպիդեմիայի հակաթույնը կարծում եմ արդեն մեր պետականակենտրոն ուժերը գտել են ու շուտով իրենց խոսքը կասեն ու մեր պետականությունը կապաքինվի: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը մնաց….

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԷԼ` Ի ԴԵՄՍ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ, ԴԱՌՆԱԼՈՒ Է ԱՆՄԱՏՉԵԼԻ ՊԱՏՎԱՐ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

- Լավ, իսկ ինչպե՞ս եք տեսնում Արցախի հայկակական մնալու տարբերակը:
 
- Արցախի հետ կապված ես լավատեսորեն եմ տրամադրված: Բանն այնն է, որ հանուն արդարության սա պետք է հատուկ ընդգծել, որ կապիտուլացիայի ստորագրումից անմիջապես հետո Արցախում, իհարկե դաշնակից Ռուսաստանի գործուն մասնակցությամբ, օժանդակությամբ ձևավորվել էր մի գործընթաց, որը, եթե շատ կարճ ու պատկերավոր ձևակերպենք, պետք է անվանել պետականության վերականգման գործընթաց:  Վերականգնվում էր արցախյան պետականությունը,  ինքնաբավությունը: Վիթխարի գործ է արվել այդ առումով այս տարիներին: Եվ ամենակարևորը՝ թեպետ մեղմ, թեպետ ոչ այն հստակությամբ ու կտրուկ շեշտադրումներով ինչպիսին, որ մենք կցանկանայինք, բայց, այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանը հակադրվում էր նիկոլական ռեժիմին և համենայն դեպս թեպետ շատ մեղմ ու դիվանագտորեն էր այդ ամենն անում, բայց փաստ այն է, որ Արցախը չէր տանում Ադրբեջանի հետ ինտեգրվելու այսպես կոչված, ինտեգրացիայի կործանարար ճանապարհով, Արցախը հանձնելու ճանապարհով: 
 
 
- Պարոն Ջամալյան, շրջանառվում է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:
 
- Այ՛ո, շատ դրական եմ գնահատում հենց Շահրամյանին թեկնածության առաջին պլան մղելը: Որովհետև իսկապես պարկեշտ ու որևէ կերպ իրեն չարատավորած գործիչ է: Արցախում հայրենասեր ուժերը Արցախը պահելուն միտված ուժերը, դիմադրելու, հաղթելու վճռականությունը կրող հայրենասեր ուժերը միախմբված են փառք Աստծո:  Ազգային ժողովն էլ` ի դեմս Դավիթ Իշխանյանի, դառնալու է անմատչելի պատվար ամեն տեսակ նիկոլական խարդավանքների համար: Նոր նախագահի ընտրությամբ պետականամետ արցախյան ձևավորումն իր ավարտին կհասնի և Արցախը, արցախյան իշխանությունն արդեն ամբողջապես կդառնա անմատչելի նիկոլական խարդավանքների համար: Այս պահին Ազգային ժողովն է այդպիսի: Օրեր անց կունենանք նախագահի ինստիտուտ, որտեղ էլի կլինի կամք, անհրաժեշտ վճռականություն դիմակայելու ազգակործան նիկոլական խարդավանքներին: 
 
Նոր իշխանությունը պետք է շատ արագ իր հանդեպ վստահությունը բազմապատկի: Շահրամանյանի թեկնածությունը այդ առումով շատ շահեկան է: 
 
Հույս ունենանք, որ անցնցում կանցնի նախագահի ընտրությունը: Արցախը մեկ բռունցք պետք է դառնա անկախ նրանից, որ այն ուժերը, ովքեր ինչ-ինչ անձնական, խորքային ինչ-որ նկատառումից ելնելով դեռ մինչև հիմա փորձում են թաքուն, բայց նիկոլան իշխանության հետ համագործակցելով ինչ որ սցենարներ իրականացնել Արցախում պետք է սթափվեն:
 
 
 





Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top