Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ) Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ) Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համար Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է

Արցախի նոր իշխանությունները կանցնե՞ն ռուսական ուղղություն

Վերլուծություն

Ար­ցա­խում այս օ­րե­րին պատ­րաստ­վում են նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րի: Ըստ ներ­կա կար­գի, մին­չեւ սեպ­տեմ­բե­րի 8-ը ա­ռա­ջադ­րում­նե­րի ժա­մա­նակն է, իսկ քվե­ար­կու­թյան ա­ռա­ջին փու­լը կկա­յա­նա սեպ­տեմ­բե­րի 9-ին՝ ԱԺ ար­տա­հերթ նիս­տում: Թեկ­նա­ծուն պետք է հա­վա­քի պատ­գա­մա­վոր­նե­րի 2/3-ի ձայ­նե­րը, այ­սինքն` 22 կողմ: Հա­կա­ռակ դեպ­քում, կկա­յա­նա երկ­րորդ փուլ, որ­տեղ հաղ­թե­լու հա­մար պարզ մե­ծա­մաս­նու­թյուն է պետք:

ՈՎ ԿԱ­ՐՈՂ Է ԴԱՌ­ՆԱԼ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՆԱ­ԽԱ­ԳԱՀ

Այս պա­հին քվե­ար­կու­թյա­նը չմաս­նակ­ցե­լու մա­սին հայ­տա­րա­րել է մի­այն Սամ­վել Բա­բա­յա­նը՝ իր «Մի­աս­նա­կան հայ­րե­նի­ք» խմբակ­ցու­թյան ա­նու­նից: Թե ին­չու, հաս­կա­նա­լի է, ա­վե­լորդ ան­գամ կման­րա­մաս­նենք: Սա­կայն Բա­բա­յանն ու­նի 9 պատ­գա­մա­վոր, ո­րը բա­վա­րար չէ ա­ռա­ջին փու­լը ձա­խո­ղե­լու հա­մար: Պետք է, որ մնա­ցած 24 պատ­գա­մա­վոր­նե­րից եւս առն­վազն 3-ը չմաս­նակ­ցեն կան դեմ քվե­ար­կեն, որ ա­ռա­ջին փու­լում ընտր­վող չլի­նի: Այս­տեղ ար­դեն մի փոքր ինտ­րիգ կա:

Այս­պես, ըստ նախ­նա­կան տպա­վո­րու­թյան, այս պա­հին 24 պատ­գա­մա­վոր տե­սա­կա­նո­րեն պատ­րաստ է քվե­ար­կել հիմ­նա­կան թեկ­նա­ծո­ւի հա­մա­րում ու­նե­ցող, Ար­ցա­խի այս պա­հին պետ­նա­խա­րար Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նի օգ­տին: Այդ թվում, նախ­կին նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող մե­ծա­մաս­նու­թյու­նը: Կան խո­սակ­ցու­թյուն­ներ, որ Ա­րա­յի­կի ուղ­ղու­թյամբ ինչ­պես որ ժա­մա­նա­կին կա­յին ճնշում­ներ, այդ թվում՝ Ե­րե­ւա­նից գնա­ցող, որ հրա­ժա­րա­կան չտա, նա­եւ հի­մա այդ ճնշում­նե­րը պահ­պան­վում են, որ օգ­նի այլ թեկ­նա­ծու­նի, նա­եւ, որ գնա ընտ­րու­թյուն­նե­րի ձա­խող­ման, թե­եւ բո­լորն են հաս­կա­նում, որ դա կնշա­նա­կի Ար­ցա­խի փաս­տա­ցի վեր­ջը: Սա­կայն, ըստ նույն ար­ժա­նա­հա­վատ աղ­բյուր­նե­րի, Ա­րա­յի­կը հա­զիվ թե այդ ուղ­ղու­թյամբ գնա: Ըստ այդմ, նույն ճնշում­նե­րով Ա­րա­յի­կին փոր­ձում են պար­տադ­րել մեկ այլ տար­բե­րակ եւս: Այ­սինքն, որ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը իր հա­մար չա­րյաց փոք­րա­գույն կհա­մա­րի, ե­թե ա­ռաջ Դա­վիթ Իշ­խա­նյա­նին, ով, չմո­ռա­նանք, վեր­ջերս կա­յա­ցած ԱԺ խոս­նա­կի ընտ­րու­թյուն­նե­րում եւս դար­ձավ Ստե­փա­նա­կեր­տի եւ Ե­րե­ւա­նի մի­ջեւ կոմպ­րո­մի­սա­յին ֆի­գուր: Փոր­ձում են դա հիմ­նա­վո­րել, թե լի­նե­լով ՀՅԴ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ, Իշ­խա­նյա­նը կկա­րո­ղա­նա Ար­ցա­խի օգ­տին կո­որ­դի­նաց­նել ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Սփյուռ­քի տար­բեր, այդ թվում՝ ա­մե­րի­կյան, ռու­սա­կան, ի­րա­նա­կան հատ­ված­նե­րի օ­ժան­դա­կու­թյու­նը: Ու այս թե­զի մյուս՝ սպառ­նա­լից կողմն էլ այն է, որ ՀՅԴ-ն ու­նի պա­հանջ­վող 3 քվեն խորհր­դա­րա­նում, եւ ե­թե այդ 3 պատ­գա­մա­վո­րները եւս ձա­խո­ղեն ընտ­րու­թյու­նը, ա­պա ա­ռա­ջին փուլ չի կա­յա­նա:

Բայց ա­հա, նույն աղ­բյու­րը նա­եւ փո­խան­ցում է, որ թե­եւ հա­յաս­տա­նյան ՀՅԴ-ում էլ դեմ չէ­ին լի­նի, որ ի­րենց ներ­կա­յա­ցուց­չի շուրջ կոմպ­րո­միս ձե­ւա­վոր­վի, սա­կայն ար­ցա­խյան ՀՅԴ-ական­նե­րի մոտ տրա­մադ­րու­թյուն­նե­րը մի փոքր այլ են: Նրանք շատ ա­վե­լի ռե­ալ են հաս­կա­նում, թե ինչ է նշա­նա­կում խորհր­դա­րա­նում ըն­դա­մե­նը 3 ձայն ու­նե­նա­լը, նա­եւ, որ այդ վար­կա­նի­շը ներ­կա­յումս է­ա­կա­նո­րեն չի փոխ­վել: Իսկ դա նշա­նա­կում է, որ ա­մե­նագլ­խա­վո­րին չեն կա­րող հաս­նել, որ ար­ցա­խյան հան­րու­թյան հա­մար եւս դառ­նան կոմպ­րո­մի­սա­յին ֆի­գու­ր: Այն դեպ­քում, երբ Շահ­րա­մա­նյա­նի շուրջ նման հա­մախմ­բում, ինչ­պես քա­նիցս նշել ենք, գո­յու­թյուն ու­նի: Ու ա­մե­նագլ­խա­վո­րը. ար­ցա­խյան հան­րու­թյան, այդ թվում՝ ռազ­մա­կան հատ­վա­ծի մոտ Շահ­րա­մա­նյանն ա­սո­ցաց­վում է երկ­րորդ եւ եր­րորդ նա­խա­գահ­նե­րի՝ Ար­կա­դի Ղու­կա­սյա­նի եւ Բա­կո Սա­հա­կյա­նի ան­վան հետ, ընդ ո­րում, հան­րու­թյան բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը հենց նրան­ցից են սպա­սում ներ­կա ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու քայ­լեր: Այդ թվում՝ ար­ցա­խյան ՀՅԴ-ի կազ­մի ե­թե ոչ ամ­բողջ կազ­մը, ա­պա բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը, եւ այդ ա­ռու­մով ա­վե­լի նա­խա­պատ­վե­լի են հա­մա­րում սե­փա­կան թեկ­նա­ծո­ւի փո­խա­րեն հան­դես գալ հան­րու­թյան հա­մար կոմ­պո­մի­սա­յին դար­ձած Շահ­րա­մա­նյա­նի օգ­տին: Նա­եւ այն կար­ծիքն ու­նե­նա­լով, որ առ­կա վար­կա­նի­շի պա­րա­գա­յում ի­րենք ար­դեն ա­ռա­վե­լա­գույն սպա­սե­լի­քից էլ շատ են ստա­ցել՝ ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նը:

Մի­ա­ժա­մա­նակ Շա­հրա­մա­նյա­նին դեմ հատ­վա­ծը, ո­րը հիմ­նա­կա­նում բաղ­կա­ցած է գաղտ­նի եւ բա­ցա­հայտ գոր­ծող ներ­քին հու­դա­նե­րից եւ տա­րաբ­նույթ սո­րո­սա­ծին­նե­րից, այլ ծա­գում­նա­բա­նու­թյան ա­րեւմ­տա­մետ­նե­րից եւ այլն, ո­րը, սա­կայն, հան­րա­յին լուրջ ա­ջակ­ցու­թյուն չու­նի, փոր­ձում են տար­բեր սո­ուս­նե­րով այլ ան­ձանց եւս ա­ռաջ մղել: Տաս­նյա­կի չափ տար­բեր ա­նուն­ներ են մտցրել շրջա­նա­ռու­թյան մեջ, այդ թվում՝ նախ­կին ՄԻՊ Ար­տակ Բեգ­լա­րյա­նի, նախ­կի ԱԳ նա­խա­րար Մա­յի­լյա­նի, նախ­կին պետ­նա­խա­րար Ներ­սի­սյա­նի, եւ այդ­պես շա­րու­նակ: Սա­կայն այս բո­լոր տար­բե­րակ­ներն էլ ու­նեն զրո­յա­կան շան­սեր: Ինչ վե­րա­բե­րում է Ռու­բեն Վար­դա­նյա­նի թե­ւին, ա­պա այն եւս փոք­րա­թիվ է: Վար­դա­նյա­նը, ա­սում են, ո­րոշ փոր­ձեր ա­րել է՝ պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նը վե­րա­դարձ­նե­լու ուղ­ղու­թյամբ, սա­կայն՝ ան­հա­ջող, եւ նա եւս ըն­դու­նել է հա­մե­մա­տա­բար պա­սիվ դիրք՝ սպա­սե­լով հե­տա­գա զար­գա­ցում­նե­րին:

Ա­մեն դեպ­քում, նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված թե­եւ ինտ­րի­գը դեռ կա եւ կմնա, քա­նի դեռ ա­ռա­ջադր­ման փու­լը չի վեր­ջա­ցել, սա­կայն քիչ հա­վա­նա­կան է թվում, որ Շահ­րա­մա­նյա­նը քիչ թե շատ ռե­ալ հա­կա­ռա­կորդ կու­նե­նա: Ե­թե մի­այն, կրկնենք, չհա­ջող­վի Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին այլ հու­նով ուղ­ղոր­դել, որն այս պա­հին իր հեր­թին է քիչ հա­վա­նա­կան թվում, բայց ոչ մի բան բա­ցա­ռել չի կա­րե­լի:

ԱՐ­ՑԱ­ԽԸ ՏԵ­ՂԱ­ՓՈԽ­ՎՈՒՄ Է ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ

Նկա­տենք նա­եւ, որ նե­րար­ցա­խյան նման զար­գա­ցում­նե­րի ֆո­նին էլ պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վեց, որ Կի­րիլ Կու­լա­կո­վը նշա­նակ­վել է Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան ղե­կա­վար: Մի­ամ­տու­թյուն կլի­ներ սա պա­տա­հա­կա­նու­թյուն հա­մա­րել: Նա­եւ այն, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հրա­ժա­րա­կան տվեց հենց այն պա­հին, երբ նախ­կին հրա­մա­նա­տա­րը հե­ռա­ցել էր, եւ Կու­լա­կովն ար­դեն ժա­մա­նել էր Ար­ցախ:

Նոր հրա­մա­նա­տա­րի նշա­նա­կու­մը, թե­րեւս, ա­վե­լորդ ան­գամ խո­սում է այն մա­սին, որ ար­ցա­խյան այս իշ­խա­նա­փո­խու­թյու­նը առն­վազն Մոսկ­վա­յի կող­մից եւս ըն­դու­նե­լի է հա­մար­վում: Դա հաս­կա­նա­լի է. Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, լի­նե­լով նի­կո­լյան թե­ւի կող­մից կա­ռա­վա­րե­լի ֆի­գու­րա, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ ՌԴ-ի հետ ռե­ալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եզ­րեր գտնել, չնա­յած նրան, որ Ար­ցախ խա­ղա­ղա­պահ­ներ գոր­ծու­ղե­լու փու­լում Մոսկ­վան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լայն ծրագ­րեր ու­ներ: Այդ թվում, ար­ցա­խա­հա­յե­րին  ռու­սա­կան անձ­նագ­րեր տրա­մադ­րե­լու գոր­ծըն­թաց սկսել, ո­րը լի­ո­վին կփո­խեր ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան բնույթն ու է­ու­թյու­նը: Կգնա՞ն ար­ցա­խյան նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը ռուս­նե­րի հետ լայն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ուղ­ղու­թյամբ, ո­րի գործ­նա­կա­նում մի­ակ այ­լընտ­րանքն Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն է, դեռ վաղ է ա­սել, ա­ռաջ չընկ­նենք: Սա­կայն այս բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մեկ բա­նի մա­սին մի­ան­շա­նակ խո­սում են. Մոսկ­վան ակ­տի­վո­րեն փոր­ձում է մե­ծաց­նել իր կշիռն Ար­ցա­խում, որ­քան էլ որ Նի­կոլն օ­րերս հա­կա­ռա­կի մա­սին էր խո­սում:

ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ ՆԻ­ԿՈ­ԼԻՆ

Այն, որ այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով Նի­կո­լը «պլին­տու­սից ներ­քեւ» ի­ջեց­րեց հայ-ռու­սա­կան, ա­վե­լի կոնկ­րետ՝ իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Մոսկ­վա­յի հետ, հաս­կա­նա­լի էր, եւ Ռու­սաս­տա­նից ե­կած ռե­ակ­ցի­ան եւս այդ մա­սին է խո­սում: Այն էլ այն­պի­սի ծայ­րա­հեղ կո­պիտ տո­նայ­նու­թյամբ, ինչ­պի­սին էր, օ­րի­նակ, Պետ­դու­մա­յի ԱՊՀ հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կալ Կոնս­տան­տին Զա­տու­լի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե. «Փա­շի­նյանն էլ ա­վե­լի շատ, էլ ա­վե­լի ան­կեղծ ու էլ ա­վե­լի լկտի է խո­սում Ռու­սաս­տա­նի մա­սին…»: Ընդ ո­րում, հա­մեմ­ված այն­պի­սի մտքե­րով, ինչ­պի­սիք են. «Նրա շրջա­պա­տում ար­դեն կան մար­դիկ, ով­քեր բա­ցա­հայտ խա­ղադ­րույք են կա­տա­րել թուր­քե­րի, ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ հա­մա­տեղ բիզ­նե­սի վրա, ին­չը նախ­կի­նում կտրա­կա­նա­պես անհ­նար էր…», «Փա­շի­նյանն այ­սօր Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի, այ­սինքն՝ Հա­յաս­տա­նի պատ­մա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի հա­մար ա­մե­նա­հար­մար ա­ռաջ­նորդն է», Ա­րեւ­մուտ­քը վստահ է, որ ներ­կա­յիս վար­չա­պետն ի վի­ճա­կի է «Ռու­սաս­տա­նին դուրս մղել» Հա­յաս­տա­նից, եւ այդ­պես շա­րու­նակ:

Մյուս կող­մից, այդ կար­գի գնա­հա­տում­ներ ե­կան նա­եւ Ար­ցա­խից: Օ­րի­նակ, ար­ցա­խյան ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րից մե­կի՝ Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նի խոս­քով՝ «La Rep­pub­li­ca» պար­բե­րա­կա­նին տրված հար­ցազ­րույ­ցը. «Դա ի­րենց վա­րած հա­կա­ռու­սա­կան պա­տե­րազ­մի հրե­տա­նա­յին նա­խա­պատ­րաս­տու­թյունն էր, ո­րին հա­ջոր­դեց դե-ֆակ­տո Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ հա­կա­ռու­սա­կան «հե­տե­ւա­կի» գրո­հը, իսկ այս ա­մե­նի բարձ­րա­կե­տը ե­ղավ մի ինք­նա­կոչ «ՆԱ­ՏՕ-ական պաշ­տո­նյա­յի» հրա­պա­րա­կավ կոչ-հրա­վե­րը՝ «Նի­կոլ Փա­շի­նյա՛ն, կոչ եմ ա­նում Հա­յաս­տա­նը ան­դա­մակ­ցել ՆԱ­ՏՕ-ին»: Սա ՆԱ­ՏՕ-ի եւ վեր­ջի­նիս հան­գու­ցա­յին խա­ղա­ցող Թուր­քի­ա­յի կող­մից ՀՀ դե-ֆակ­տո իշ­խա­նու­թյուն­նե­րի ձեռ­քով Ռու­սաս­տա­նին եւ Ի­րա­նին տա­րա­ծաշր­ջա­նից քշե­լու, տա­րա­ծաշր­ջանն ամ­բող­ջու­թյամբ թուր­քա­կան «աութսոր­սի» հանձ­նե­լու մեծ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան հեր­թա­կան ա­րարն է, որ ա­րագ տեմ­պե­րով մո­տե­նում է վերջ­նան­պա­տա­կին՝ Ար­ցա­խի հա­մար նշա­նա­կե­լով վերջ­նա­կան կոր­ծա­նում, իսկ Հա­յաս­տա­նի հա­մար՝ «կոր­ծա­նու­մից հինգ պա­կաս»: Սրա­նով պարզ է դառ­նում այն ողջ ջա­նա­սի­րու­թյու­նը, ո­րով Թուր­քի­ա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը սա­տա­րել եւ սա­տա­րում են ՀՀ դե-ֆակ­տո իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ պահ­պա­նե­լու ի­րենց ա­թո­ռը»:

Այն տպա­վո­րու­թյունն է, որ Ղա­րա­մյա­նի նման կար­ծի­քը նա­եւ ար­ցա­խյան ա­պա­գա իշ­խա­նու­թյուն­նե­րի կար­ծիքն է դառ­նա­լու: Դա եւս ակ­նարկ է, որ Ար­ցա­խը կա­րող է սկսել կտրուկ շարժ ՌԴ-ի ուղ­ղու­թյամբ:

Ռու­սա­կան տար­բեր պաշ­տո­նա­կան եւ ոչ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րից զատ, ե­ղավ նա­եւ Կրեմ­լի ար­ձա­գան­քը: Հաս­կա­նա­լի է, դի­վա­նա­գի­տա­կան ո­ճի մեջ, բայց է­լի շատ բան ա­սող: Ըստ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վի, Ռու­սաս­տա­նը գնա­հա­տում է Հա­յաս­տա­նի հետ կա­ռու­ցո­ղա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, սա­կայն ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ռա­քե­լու­թյան ձա­խող­ման մա­սին թե­զե­րի հետ հնա­րա­վոր չէ հա­մա­ձայ­նել: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը. «Ռու­սաս­տա­նը մի­ան­գա­մայն այս տա­րա­ծաշր­ջա­նի ան­բա­ժա­նե­լի մասն է, ուս­տի չի կա­րող ո­րե­ւէ տեղ հե­ռա­նալ, Ռու­սաս­տա­նը չի կա­րող հե­ռա­նալ Հա­յաս­տա­նից»:

Իսկ ոչ ընդգծ­ված դի­վա­նա­գի­տա­կան տար­բե­րա­կը ներ­կա­յաց­րել էր ՏԱՍՍ-ը՝ հիմն­վե­լով ՌԴ ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կի խոս­քի վրա. «Իրա­կա­նում նրանք փոր­ձում են ար­հես­տա­կա­նո­րեն դուրս մղել Ռու­սաս­տա­նին Հա­րա­վա­յին Կով­կա­սից՝ Ե­րե­ւա­նին օգ­տա­գոր­ծե­լով որ­պես այդ նպա­տա­կին հաս­նե­լու մի­ջոց: Ռու­սաս­տա­նը՝ որ­պես Հա­յաս­տա­նի ա­մե­նա­մոտ հա­րե­ւան եւ բա­րե­կամ, մտա­դիր չէ հե­ռա­նալ տա­րա­ծաշր­ջա­նից»:

Այս­պի­սով, այն տպա­վո­րու­թյունն է, որ ամ­րաց­նե­լով դիր­քերն Ար­ցա­խում, Մոսկ­վան նա­եւ Նի­կո­լին է մի վեր­ջին զգու­շա­ցում ու­ղար­կում: Չի պատ­րաստ­վում հե­ռա­նալ, այ­սինքն, ե­թե Նի­կոլն այդ­քան ու­զում է, թող փոր­ձի ռու­սա­կան զոր­քը հե­ռաց­նել: Նա­եւ, որ այդ դեպ­քում Նի­կո­լին կա­րող են դնել նույն հար­թու­թյու­նում, ինչ Սա­հա­կաշ­վի­լին ու Զե­լենս­կին է: Մնա­ցածն ար­դեն Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top