Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Ախ կանայք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր Կիևում կմասնակցի առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին, որը երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Ելենայի նախաձեռնությամբ․ հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հակոբյանի մասնակցության մասին տեղեկությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։

Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով կողջունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այս տարվա գագաթնաժողովին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Չեխիայի, Դանիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, Եվրամիության բարձրաստիճան կին պաշտոնյաներ, հայտնի լրագրողներ և դերասաններ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ