Մայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնեն Որդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորը Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան Կենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)

Նախարարությունը «պրավալ է տալի՞ս» նոր չափորոշիչներով ծրագիրը

Հանդիպում

Ուսումնական տարին մեկնարկեց ԿԳՄՍ նախարարության անակնկալով`  դպրոցականների համար: Որոշ դասարաններում երեխաները դասագրքեր դեռ չեն ստանա, էլեկտրոնային տարբերակներով մի կերպ կբավարարվեն՝ մինչեւ պարզ դառնա, թե ե՞րբ կտպագրվեն այդքան «բաղձալի» նոր չափորոշիչներով դասագրքերը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտարարել է, թե  նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու նախարարությունից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին: Հավելենք, որ մի շարք դպրոցներում արդեն իսկ հրահանգել են ուսուցիչներին, ծնողներին հանձնարարել ամենօրյա դասերը էլեկտրոնային տարբերակով գտնել ու տպել: Իսկ որքանո՞վ է արդարացվում այն, որ դպրոցականն անհայտ ժամանակով առանց գրքի է հաճախելու դպրոց, ովքե՞ր են պատասխանատուները, «Իրավունք»-ը պարզել է կրթության փորձագետ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեսակետը եւ փորձել հասկանալ՝ ինչպե՞ս էր հարկավոր կազմակերպել աշխատանքը, որպեսզի աշակերտները նման խնդրի առաջ չկանգնեն:

— Ուսումնական տարին մեկնարկեց, սակայն նոր չափորոշիչներով դասագրքերը դեռեւս տպագրման փուլում են: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իհարկե, սա շատ մեծ բացթողում է, որովհետեւ մենք վերջին 25 տարում նման խնդիր չենք ունեցել, եղել են բացառիկ դեպքեր ու բացառիկ դասագրքեր, որոնք մեկ կամ երկու շաբաթ ուշացել են, բայց միշտ նախարարությունը բծախնդիր է եղել, որպեսզի սեպտեմբերի 1-ին ունենան իրենց դասագրքերը, որովհետեւ դա կարեւոր գործիք է: Այս տարի ինչո՞ւ այսպես եղավ, որովհետեւ նախարարությունը սխալը թույլ տվեց անցյալ տարի ամռանը. երբ ավարտվեց Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկումը, այդ փորձարկումից հետո նախարարությունը պետք է փորձեր ամռանը ջանադրաբար աշխատել եւ փորձարկված ծրագրերը բերել վերջնական տեսքի ու սեպտեմբերին հայտարարել դասագրքերի մրցույթը, բայց այս ամեն ինչը չարվեց, ձգվեց-ձգվեց, եկավ դեկտեմբեր ամիսը, նոր հայտարարվեց դասագրքերի մրցույթը: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ այս ձախողումը լինելու է, փորձ ունեցող մարդիկ գիտեին, որ չի կարելի դեկտեմբերին մրցույթ հայտարարել, այն էլ նոր դասագրքերի, այն էլ նոր առարկաների, կան նոր առարկաներ, որոնք երբեք չեն եղել, չի՛ կարելի դեկտեմբերին հայտարարել, որովհետեւ դա ուշ է: Ճիշտ կլիներ, որ նախարարությունը տեսնելով, որ արդեն ուշացել է, անցյալ տարի հապաղել է, նոր չափորոշիչի ներդրումը մեկ տարով հետաձգեր, այս տարի շարունակվեր նույն կերպով եւ 2024թ-ի սեպտեմբերից այդ նոր գրքերը լինեին: Բայց նախարարությունը գնաց իր որոշման հետեւից, դեկտեմբերին հայտարարվեց եւ դրվեց մարտի 28-ը ժամկետ: Դասագիրք գրելու համար երեք-չորս ամիս ժամանակ տվեց:

— Իսկ պրակտիկորեն հնարավո՞ր է այդ կարճ ժամկետում դասագիրք գրել ու տպագրել:

— Իհարկե՝ ոչ, եւ ի՞նչ տեղի ունեցավ, երբ մոտենում էր մարտի 28-ը, դասագիրք գրողները նախարարությանը հասկացրին, որ, չեն հասցնում եւ նախարարությունն էլ տեսնելով, որ այդ դեպքում կունենան շատ վատ դասագրքեր, մի մասն էլ չի հասցնի ավարտել, որոշեցին ժամկետը հետաձգել ապրիլի 20-ը, բայց հենց մոտեցավ ապրիլի 20-ը, պարզ դարձավ, որ դա էլ բավարար չէ, որոշվեց հետաձգել մինչեւ հունիսի 1-ը: Եթե դու հունիսի 1-ին նոր պետք է սկսես մրցույթը, արդեն ակնհայտ է, որ դու չես հասցնելու, որովհետեւ դասագրքի մրցույթը խաղուպար չէ, դա ժամանակատար ու ծավալուն աշխատանք է: Եվ տեղի ունեցավ այն, որ օգոստոս ամսվա սկզբներին նոր հայտարարվեց դասագրքերի հաղթողները եւ նոր արդեն պարզ էր, որ 10-րդ դասարանում դիմորդների թիվը քիչ է եղել ու շատ դասագրքեր ոչ էլ անցել են: Դրա համար նախարարությունը ստիպված էր 10-րդ դասարանի նոր գրքերի տպագրումը հետաձգել, բայց խնդիր ունենք նաեւ օտար լեզուների դասագրքերի եւ նաեւ թվային գրագիտության դասագրքի հետ, որովհետեւ այդ դասարաններում՝ 5-ում եւ 7-ում, որոշ առարկաների գրքեր ոչ միայն ուշ են լինելու՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամսին, կան առարկաներ՝ թվային գրագիտություն, օտար լեզուներ, որ ընդհանրապես չի լինելու այս տարի դասագիրք: Այսինքն՝ ամբողջ ուսումնական տարին երեխաները պետք է աշխատեն հին դասագրքերով կամ ինչ-որ նյութերով: Այստեղ ոչ միայն ժամկետի խնդիր կար, այլեւ՝ ֆինանսավորման, որովհետեւ բազմաթիվ հրատարակչություններ ունեին դասագրքեր, բայց չդիմեցին, քանի որ ֆինանսական պայմանները շատ վատն էին: Սնուպ Դոգի համերգը գնահատում են 6 մլն դոլար, իսկ քո երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող դասագրքի եւ ուսումնական ձեռնարկի համար տալիս են 6 մլն դրամ դրամաշնորհ: Պատկերացնու՞մ եք, դասագիրք գրելու համար միայն հեղինակները պետք չեն, պետք է դիզայներ, էջադրող, լուսանկարիչ, խմբագիր, սրբագրիչ, ի վերջո, նաեւ հրատարակչական ծախսեր կան: Այս ամենի ինչի համար ինչպե՞ս կարելի է 6 մլն դրամ հատկացնել: Դրա համար ֆինանսապես շատ հրատարակչություններ հայտարարեցին, որ դա իրենց համար ձեռնտու չէ եւ չդիմեցին, ու մենք հիմա ունենք այդ իրավիճակը: Նախարարությունը պետք է դեկտեմբերին հրաժարվեր մրցույթ հայտարարելուց, որովհետեւ դա արդեն ուշացած էր, բայց իրենք որոշեցին հետ չկանգնել:

— Ի՞նչ հանգամանքներ նախարարությունը հաշվի չէր առել կամ չէր ցանկացել  դրանց հետ հաշվի նստել:

— Նախարարությունը նաեւ հաշվի չէր առել, որ կարող են լինել բողոքարկումներ, ես դեպքեր գիտեմ, երբ որոշ դասագրքեր բողոքարկվել են, հիմա դա էլ պետք է կարգավորեն: Զարմանալի է, որ սա տեղի ունեցավ, որովհետեւ կային մարդիկ, որոնք պետք է ամեն ինչ անեին, որ թույլ չտային այս ամենը, եթե դու մի բան գիտես, որ չես հասցնում, չպետք է գնաս այդ պրոցեսին:

— Անփութությու՞ն, թե՞ միտում կարելի է անվանել ստեղծված իրավիճակը:

— Այստեղ ուղղակի խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք փորձառու էին, իրենք պարտավոր էին կանխել այդ ամեն ինչը, գուցե արեցին, բայց իրենց լսող չեղավ: Բայց այստեղ, ցավոք, գործ ունենք այն իրավիճակի հետ, որ միանձնյա որոշում էր, որը առաջ տարվեց, ես տեսնում եմ սխալ հաշվարկ եւ պրոցեսների վատ իմացություն: Երբ դու դասագրքերի մրցույթ ես անում, պետք է հստակ իմանաս, որ պրոցեսը ինչքան է տեւելու, եւ եթե նախարարությունն այդ ամենը պարզ հաշվարկեր, կտեսներ, որ սեպտեմբերին չի հասցնելու: Եվ եթե չէր հասցնելու, ուրեմն՝ չպետք է աներ: Եթե դու արդեն ուշացրել ես, էլ ինչո՞ւ ես համառորեն գնում մրցութային ճանապարհով:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Մայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top