Հայաստանը հրաձգարանի թիրախ դարձրած պաստառով սրանք առայժմ քաղաքապետի պաշտոնին են հավակնում. Ալլա Հակոբյան
Ներքաղաքական
«Հայաստանը հրաձգարանի թիրախ դարձրած պաստառով սրանք առայժմ քաղաքապետի պաշտոնին են հավակնում... Հարց՝ այդ ո՞ւմ մտքի գոհարն է հե՛նց Հայաստանը դարձնել հրաձգարանի թիրախ... Ինչո՞ւ ձեր ապրելու երկրում ձե՛ր իսկ ներկայացուցչին չենք նկարել սեփական զավակների հետ... Ինչո՞ւ Հայաստանս, այլ ոչ հենց նրա՛նց մարմիննները չեք դարձրել հրաձգարանի նշանառության թիրախ», - անդրադառնալով «ԻրավունքԱպրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի նախընտրական պաստառին՝ հարցեր է բարձրացրել գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Թիվ 13-ը արդեն իսկ մահաբեր դարձավ սրա՛նց համար... «Առաջնորդ»-ի նկարը սեւ рамка-յով արդեն իսկ ահասարսուռ է... Երեւի հետո կգրեն. «Չհասցրեց ապրել «Ապրելու երկրում»: